Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին կոչ է արել պատրաստ լինել Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը
![](/timthumb.php?src=/disc/24-05-23/9599dc543f8281bb25d74c07c75e9f5e.jpg&w=708)
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին կոչ է արել պատրաստ լինել Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը։
«Գազի պահպանման թիրախային ցուցանիշները սահմանվել են 90 տոկոսի մակարդակում հաջորդ ձմռան համար, եւ ԵՄ-ն պետք է ի վիճակի լինի կատարել այդ խնդիրը նույնիսկ ռուսական գազի ծավալների իսպառ բացակայության դեպքում՝ պայմանով, որ ԵՄ անդամ պետությունները համագործակցեն մատակարարումների ոլորտում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսական գազի ներմուծումը եվրոպական երկրներ 2022 թվականին նվազել է ավելի քան 50 տոկոսով՝ հասնելով մոտ 80 միլիարդ խորանարդ մետրի։ Մատակարարումները դադարեցվել են հիմնական երթուղով ՝ «Հյուսիսային հոսք»-ով եւ «Յամալ Եվրոպա»-ով։ Այժմ ռուսական գազատարը Եվրոպա է մատակարարվում Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի մուտքի երկու կետերից մեկով եւ Թուրքիայի տարածքով, ուր այն հասնում է «Թուրքական հոսք»-ով եւ «Կապույտ հոսք»-ով։