Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Զինծառայող է հանկարծամահ եղել Իրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանը

ԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիՍիրիան Ռուսաստանից պաշտպանություն է խնդրելԱռանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրինագիծՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համարԿարծում եմ՝ հանդիպումը լավ կընթանա, բայց կարող է նաև վատ անցնել․ Թրամփը՝ Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասինԹրամփը խոսքի մեջ վրիպել է. ես ուրբաթ օրը մեկնում եմ ՌուսաստանԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքըՃամբարափոխին դաս են տվելԿիսում եմ հայերի մտահոգությունը Բագրատ և Միքայել Սրբազանների բանտարկության դեպքովԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ ՎարդևանյանՄիրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համարԼավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան ՀարությունյանGoogle-ը քաղցրավենիք է ընտրել՝ Android-ի նոր տարբերակը անվանակոչելու համարՌԴ ոստիկանության գլխավոր միգրացիոն վարչության պետի տվյալները ջնջվել են ՆԳՆ ղեկավարների ցուցակիցՍամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափVolkswagen-ը դադարեցնում է Touareg-ի արտադրությունըՀրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստըԵրեւանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդիՌուսաստանի Արզամաս քաղաքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններՌուսաստանի Սվերդլովսկի մարզից 33 ադրբեջանցի է արտաքսվելԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել ԵրևանումՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. ՊուտինՀարևանները բողոքել են Ցուկերբերգից
Հայաստան

Հայկական կողմը բանակցություններում ճնշման մեկ լծակ ունի. Թոմաս դե Վաալ

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր» եզրույթը խաբուսիկ է, քանի որ խոսքը միայն շրջանակային համաձայնագրի մասին է, որտեղ կլինեն ընդհանուր բառեր, գուցե մեկ էջով, որը հիմք կդառնա բանակցությունների համար։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարեց Քարնեգի հիմնադրամի առաջատար հետազոտող, ղարաբաղյան հակամարտության գծով փորձագետ Թոմաս դե Վաալը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է Մոսկվայից եւ Բաքվից։

Նա ենթադրեց, որ կուլիսային բանակցություններ են ընթանում, որոնց մասին քիչ տեղեկություններ կան։

«Իհարկե, Արեւմուտքից կոչեր եղան Լաչինի միջանցքում ճանապարհը բացելու անհրաժեշտության մասին, բայց ամեն ինչ կախված է Լեռնային Ղարաբաղի եւ առաջին հերթին Ռուսաստանի նկատմամբ Բաքվի պահանջներից։ Ադրբեջանի կողմից պահանջներ կան ճանապարհի ռեժիմի եւ թափանցիկության վերաբերյալ։ Կարծում եմ, որ այդ հարցը կարելի է լուծել, բայց կա Ալիեւի ավելի հավակնոտ օրակարգ տարբեր հարցերի շուրջ։ Ընդհանուր ըմբռնում կա, որ Լեռնային Ղարաբաղը չի դառնա անկախ պետություն, որ ահա այս հարցն արդեն փակված է 2020թ. պատերազմով, սա ԵԱՀԿ ՄԽ սկզբունքների վերջն է։ ԵՄ-ում հասկացողություն կար, որ նման պայմանագիրը կարող է լինել գործընթացի սկիզբ, որտեղ քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի բնակչության այսպես կոչված իրավունքներն ու երաշխիքները, գուցե նկատի ունեն ռուսական առաքելության փոխարինումը միջազգային առաքելությամբ՝ ԼՂ բնակչության հարցում Բաքվի կողմից երաշխիքով։

Սակայն ներկայիս իրավիճակում դա հնարավոր չէ, քանի որ շրջանակային համաձայնագիրը հնարավոր է բարի կամքի մթնոլորտում։ Բացի այդ, այն հարցը, թե որ երկրները կարող են ստանձնել միջազգային առաքելության դերը Լեռնային Ղարաբաղում, առանցքային է եւ բարդ։ Միջազգային առաքելությունը հարցի տրամաբանական լուծումն է, բայց ռեսուրսներ այս պահին չեմ տեսնում, Բաքուն դա էլ չի ուզում։ Մի փոքր հույս կար Բրյուսելում, որ Ալիեւ-Փաշինյան երկկողմ հանդիպումների ժամանակ կարելի էր հասնել դրան, եւ այս իրավիճակում հայերը գուցե ընդառաջեն Նախիջեւանի հետ տրանսպորտային հաղորդակցությանը։ Միակ լծակը, որ մնում է հայերի մոտ, դա տրամադրելուց հրաժարվելն է։ Բրյուսելում նրանք մոտ էին համաձայնության։ Կարծում եմ՝ այնտեղ սկզբունքային խնդիրներ չեն եղել, բայց հայկական կողմը վախենում է, որ եթե համաձայնություն տան, իրենց վերջին խաղաքարտը կխաղարկվի։

Փաշինյանը համաձայն է, որ Լեռնային Ղարաբաղը չի բաժանվի Ադրբեջանից, բայց կարգավիճակի եւ, որ ավելի կարեւոր է, անվտանգության երաշխիքի հարցը կլուծվի ապագայում։

Ալիեւը, ինչպես եւ 2020 թվականին, ընտրեց պահը՝ մտածելով, որ աշխարհը մտահոգված է այլ խնդիրներով, տվյալ դեպքում՝ Ուկրաինայով, որ Ռուսաստանը թուլացել է, եւ նա ու Արեւմուտքը ռեսուրսներ չունեն Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին բավարար ուշադրություն դարձնելու համար։ Ալիեւն անհանգստացած է նաեւ ապագայում ամենակարեւոր դաշնակցի՝ Էրդողանի հեռանալուց։ Դա է պատճառը, որ ճգնաժամները տեղի են ունենում հենց հիմա»,-նշեց փորձագետը։