«Բերձորը և շրջակա գյուղերը հնարավոր էր փրկել». փորձագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Բերձորը և շրջակա գյուղերը հնարավոր էր փրկել՝ դրանք վերաբնակեցնելով»: Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը «Հայլուր»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, թե Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո ԼՂԻՄ-ի կազմի մեջ չգտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Այսպես Փաշինյանը հաստատել է լուրերը, որ թշնամուն են հանձնվելու նաև Բերձորն ու շրջակա գյուղերը, օրինակ, Սուսն ու Աղավնոն: