Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեց Ֆրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Հրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստը Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Հուսով եմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն ուրբաթ կլինեն այստեղ՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար Մեր երկրին արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու դեպի Ռուսաստան, Իրան, Կենտրոնական Ասիա Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը Պատմական օր է լինելու. Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մասին

Շանսեր կան․ Թրամփը՝ Զելենսկուն և Պուտինին (տեսանյութ)Իշխանությունները որոշել են ներս չթողնել ամերիկացի փաստաբանինՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաները պլանավորում են հանդիպել Մեծ ԲրիտանիայումԲանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեցՊուտինը նշել է պատերամզը դադարեցնելու իր պայմանըԻնչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ ՓաշինյանԱնվիճելի է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շահավետ են տարածաշրջանի բոլոր երկրների համար․ Իրանի ԱԳՆՖրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանըԹրամփ. Զելենսկին պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրելԱդրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելԱյս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի և ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև․ ՓաշինյանՏոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանելԳերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. ՓաշինյանՄիրզոյանն ու Բայրամովը նախաստորագրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրըԽաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է․ Արմեն ԳրիգորյանԹուրքիան ողջունել է Հայաստան-Ադրբեջան ստորագրված հռչակագիրըՍյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. ՓաշինյանԽոշոր հրդեհ Նուբարաշենի աղբավայրումՀրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստըԹրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի էՆախարարը կաթված է ստացել ուղիղ եթերում (տեսանյութ)Զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկած հյուրանոցի դեմ  վարույթ է հարուցվելԲրազիլիայում հայտնի ինֆլուենսերի մեքենայում 103 կգ ոսկի է հայտնաբերվելՉեխիայում որսացել են ռեկորդային երկարությամբ լոքոՈ՞րն է համարվում աշխարհի ամենամեծ հրաբուխըԼուկաշենկոն պատրաստ է կազմակերպել Պուտինի, Թրամփի և Զելենսկու հետ եռակողմ բանակցություններ«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՎանաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՀրատապ այց․ ինչո՞ւ է Երևան գալիս ամերիկացի սկանդալային իրավապաշտպանըԼուկաշենկոն մտադիր է հեռանալ նախագահի պաշտոնիցՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեցԵթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլԳեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց․ փաստաբանՀակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք (տեսանյութ)Օգտագործելով Փաշինյանին՝ Թուրքիան Հայաստանով ուղիղ ճանապարհ է ճեղքելու դեպի Ադրբեջան, Կասպից և Միջին Ասիա․ ԶատուլինՔՊ–ական պատգամավորը վստահեցնում է՝ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գտնվելու են ՀՀ իրավազորության տակԱբբասը հայտարարել է, որ բոլոր մակարդակներում ջանքեր կգործադրի Իսրայելին կանգնեցնելու համարԵրևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիԳազան առաջին անգամ ամբողջությամբ կօկուպացվիՍպիտակ Տան ազդարար. Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդումը ստվեր է գցում Փաշինյանի` Վաշինգտոն այցի վրա«Բացառվում է, որ դիվերսիա մտներ Ազատ գյուղ». Ազատի կացարանի հրդեհի գործով վկաԱդրբեջանը տարհանել է իրանա-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող հինգ գյուղ. Telegram ալիքԵրևանում «BMW»-ն բախվել է «Մաժոր» խանութի ցուցափեղկին և կողաշրջվելՕրբանը կոչ է արել առաջատար եվրոպական երկրներին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետՌուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության․ ԳալուզինԻսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքի գրավման մասին ծրագիրըԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՎերաքննիչ քրեական դատարանը մերժել է վերաքննիչ բողոքները Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետազատման որոշման դեմԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ գործողությունները կախված կլինեն Պուտինից
Հայաստան

ՀՀ վարչապետը կա՛մ չգիտի, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում է ․ ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդ

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի հերթական անհիմն պնդումների վերաբերյալ։ Հայտարարությունում ասված է․

«ՀՀ վարչապետը 2022 թ․ հունվարի 24-ի հարցազրույցում իրեն թույլ է տվել պնդումներ, որոնք մի կողմից խեղաթյուրում են պատմական փաստերը, մյուս կողմից` գրեթե նույնությամբ կրկնում ադրբեջանաթուրքական թեզերը, որոնց դեմ Հայաստանի Հանրապետությունը և Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը տևական ժամանակահատված արդյունավետ պայքար են մղել։ Ներկայումս չափազանց ցավալի է Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի շուրթերից լսել թշնամական թեզերի կրկնություն։

Ի թիվս բազմաթիվ թշնամահաճո պնդումների, Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել», իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գլխավորապես համարել է սփյուռքյան գործունեության արդյունք։

Հայ դատ ասելով` Փաշինյանը տվյալ դեպքում, հավանաբար, նկատի ունի Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը՝ դիտավորությամբ մոռացության մատնելով այն փաստը, որ 1921թ․ Կարսի պայմանագիրը, որը միջազգային իրավունքի տեսանկյունից առ ոչինչ է, ցայսօր ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից որպես Հայաստան-Թուրքիա սահմանի իրավական հիմք։ Այդ մասին է վկայում 2009թ. հոկտեմբերի 10-ին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում կատարված հետևյալ հաստատումը. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմանների հարցը ենթակա է լուծման միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում»։ Ավելին` ցյուրիխյան արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ․ հունվարի 12-ի որոշմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը նշվում է որպես «փաստացի սահման»։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից կազմված և 2015թ․ հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդում ներկայացված` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը եղել և մնում է Հայոց ցեղասպանությանն առնչակից հանգամանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ համազգային եզակի փաստաթուղթ, որն իր համընդգրկունությամբ և ընդունվածության համախոհությամբ ցայսօր էլ շարունակում է բարձր արժեք ունենալ։

Պետք է արձանագրել նաև այն փաստը, որ եթե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գլխավորապես եղել է սփյուռքյան կառույցների գործունեություն, այդ գործունեության արդյունավետությունը բազմապատկվել է այն ժամանակ, երբ ՀՀ օրվա իշխանությունները սատարել են այդ գործին՝ 1990թ. օգոստոսի 23-ին որդեգրված Հայաստանի անկախության հռչակագրով ստանձնված հանձնառության համապատասխան։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ՝ ՀՀ այս իշխանությունների կողմից կառավարության գործունեության ծրագրին կատարված անընդհատական հղումներին, ապա պետք է նկատել, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում նշված է․ «Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է հնարավոր Ցեղասպանության միջազգային ճանաչումը համադրել Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը։ Պետք է նաև ուշադրությամբ նկատել, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը կառավարության ծրագրում չի ներկայացվում իբրև գործընթաց, ինչը խոսում է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից ճանաչման գործընթացը դուրս բերելու մասին։

Հայաստանի վարչապետը չի խորշել նաև խիստ վտանգավոր հայտարարություններ անել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։

Ցավում ենք, որ Հայաստանի վարչապետը կա՛մ այնքան անպատրաստ է, որ չգիտի, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում է ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցությունը միջազգային իրավունքում։ Ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցության վեճն առավել հստակեցվել է Արդարադատության միջազգային դատարանի՝ միջազգային իրավունքի շրջանակում Կոսովոյի կողմից անկախության միակողմանի համապատասխանության վերաբերյալ 2010թ․ հուլիսի 22-ի խորհրդատվական որոշմամբ։ Ավելի չխորանալով այդ որոշման իրավաքաղաքական ծալքերի մեջ՝ միայն նշենք, որ Դատարանն ուղղակի արձանագրել է՝ «տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման ոլորտը սահմանափակվում է ճանաչված պետությունների հարաբերությունների ոլորտով»։ Որպես եզրակացություն՝ Դատարանն ընդունել է, որ միջազգային իրավունքը չի արգելում անկախության միակողմանի հռչակումները։

Ավելին, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ սահմանված՝ իրավունք և սկզբունք հասկացությունները միմյանցից տարբերվում են, և սկզբունքները միտված են իրավունքների ապահովությանը, ոչ թե հակառակը։ Հետևաբար, տարածքային ամբողջականության սկզբունքը և ինքնորոշման իրավունքը միմյանց հակադրվել չեն կարող, իսկ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տարածքային ամբողջականության հարց առաջանալ առհասարակ չի կարող, քանի որ, ինչպես արձանագրել է Արդարադատության միջազգային դատարանը, տարածքային ամբողջականության սկզբունքը կարող է կիրառվել միմյանց ճանաչած երկու պետությունների միջև հարաբերություններում։

Այսպիսով, փոխանակ օգտվելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում հայկական կողմի դիրքերն ամրապնդող օբյեկտիվ հանգամանքներից, ՀՀ իշխանու­թյունները, անկարող լինելով դա անել, ամբողջապես տրվել են ադրբեջանա­թուրքական թեզերի ամոթալի կրկնությանը, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործընթացում բավարարել են թուրքական հայտնի նախապայմանները։

ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ կառույցը, անկախ Հայաստանի իշխանությունների պարտվողական ու ամոթալի դիրքորոշումներից, շարունակում է մեր ժողովրդի իրավունք­ների պաշտպանությունը՝ այն վստահությամբ, որ այդ իրավունքների պաշպանությունը չի կարող պայմանավորված լինել անցողիկ և ապաշնորհ իշխանությունների գոյությամբ»։