Ռանգնիկը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» տեսնել Տիմո Վերներին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա գերմանացի հարձակվող Տիմո Վերներին, հաղորդում է Bild-ը։
Վերները դժգոհ է իր կարգավիճակից գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմում։ Նա տանուլ է տալիս մրցակցությունը բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ հիմնական կազմում տեղի համար։
Վերները 2020թ․ հուլիսին է 53 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Չելսի» գերմանական «ՌԲ Լայպցիգից»։ Անցած մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» հետ մասնակցել է 52 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։