Իրանում հարձակվել են ԻՀՊԿ -ի բազայի վրա. Սպանվել է շտաբի պետը
Հոկտեմբերի 16-ին մի քանի զինված անձինք հարձակվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական շտաբի վրա՝ Իրանի արևմտյան Խոմեյն քաղաքում: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Հարձակվողները մտադիր էին զենք ձեռք բերել բազայում տեղակայված զենքի պահեստից: Հաղորդվում է, որ հարձակվողները կարողացել են վերցնել զենքերն ու փախչել: Փոխհրաձգության ընթացքում Խոմեյն քաղաքում ԻՀՊԿ շտաբի հրամանատար Մեհդի Մոկարրամին ծանր վիրավորվել է:
Մոկարրամին մահացել է երեկ երեկոյան՝ հոկտեմբերի 18-ին: