Բացում են ցամաքային սահմանները հայ զբոսաշրջիկների համար
Իրանի իշխանությունները որոշում են կայացրել բացել ցամաքային սահմանները մի շարք երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում նաեւ՝ Հայաստանի։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանը։ Նշված երկրներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրաքը, Աֆղանստանը, Պակիստանը։ Իրան ելումուտի համար զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն կամ քովիդ-անձնագրեր, կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։