Օրենքը պետք է որոշակիացնել, ում ցանկանում են՝ գաղտնալսում են. Գայանե Պապոյան
Ես ականատես եմ եղել, որ արտահերթ ընտրություններից առաջ գրեթե բոլոր ընդդիմադիր պատգամավորների մասով ունեցել են հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություններ: Այս մասին ԱԺ-ում քննարկումից հետո Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գայանե Պապոյանը:
«Օրենքը պետք է որոշակիացնել, ում ցանկանում են՝ գաղտնալսում են, մինչդեռ մենք գործ ունենք անձի սահմանադրական իրավունքի հետ: ՄԻԵԴ-ը ասում է, որ եթե սահմանափակվում է անձի հիմնարար իրավունքը, ապա դա պետք է լինի ծայրահեղ միջոց, եթե այլ միջոցներով հնարավոր չի եղել հասնել տվյալ տեղեկատվության պարզմանը»,-ասաց նա: