Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեց Ֆրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Հրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստը Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Հուսով եմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն ուրբաթ կլինեն այստեղ՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար Մեր երկրին արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու դեպի Ռուսաստան, Իրան, Կենտրոնական Ասիա Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը Պատմական օր է լինելու. Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մասին

Շանսեր կան․ Թրամփը՝ Զելենսկուն և Պուտինին (տեսանյութ)Իշխանությունները որոշել են ներս չթողնել ամերիկացի փաստաբանինՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաները պլանավորում են հանդիպել Մեծ ԲրիտանիայումԲանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեցՊուտինը նշել է պատերամզը դադարեցնելու իր պայմանըԻնչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ ՓաշինյանԱնվիճելի է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շահավետ են տարածաշրջանի բոլոր երկրների համար․ Իրանի ԱԳՆՖրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանըԹրամփ. Զելենսկին պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրելԱդրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելԱյս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի և ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև․ ՓաշինյանՏոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանելԳերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. ՓաշինյանՄիրզոյանն ու Բայրամովը նախաստորագրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրըԽաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է․ Արմեն ԳրիգորյանԹուրքիան ողջունել է Հայաստան-Ադրբեջան ստորագրված հռչակագիրըՍյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. ՓաշինյանԽոշոր հրդեհ Նուբարաշենի աղբավայրումՀրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստըԹրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի էՆախարարը կաթված է ստացել ուղիղ եթերում (տեսանյութ)Զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկած հյուրանոցի դեմ  վարույթ է հարուցվելԲրազիլիայում հայտնի ինֆլուենսերի մեքենայում 103 կգ ոսկի է հայտնաբերվելՉեխիայում որսացել են ռեկորդային երկարությամբ լոքոՈ՞րն է համարվում աշխարհի ամենամեծ հրաբուխըԼուկաշենկոն պատրաստ է կազմակերպել Պուտինի, Թրամփի և Զելենսկու հետ եռակողմ բանակցություններ«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՎանաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՀրատապ այց․ ինչո՞ւ է Երևան գալիս ամերիկացի սկանդալային իրավապաշտպանըԼուկաշենկոն մտադիր է հեռանալ նախագահի պաշտոնիցՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեցԵթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլԳեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց․ փաստաբանՀակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք (տեսանյութ)Օգտագործելով Փաշինյանին՝ Թուրքիան Հայաստանով ուղիղ ճանապարհ է ճեղքելու դեպի Ադրբեջան, Կասպից և Միջին Ասիա․ ԶատուլինՔՊ–ական պատգամավորը վստահեցնում է՝ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գտնվելու են ՀՀ իրավազորության տակԱբբասը հայտարարել է, որ բոլոր մակարդակներում ջանքեր կգործադրի Իսրայելին կանգնեցնելու համարԵրևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիԳազան առաջին անգամ ամբողջությամբ կօկուպացվիՍպիտակ Տան ազդարար. Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդումը ստվեր է գցում Փաշինյանի` Վաշինգտոն այցի վրա«Բացառվում է, որ դիվերսիա մտներ Ազատ գյուղ». Ազատի կացարանի հրդեհի գործով վկաԱդրբեջանը տարհանել է իրանա-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող հինգ գյուղ. Telegram ալիքԵրևանում «BMW»-ն բախվել է «Մաժոր» խանութի ցուցափեղկին և կողաշրջվելՕրբանը կոչ է արել առաջատար եվրոպական երկրներին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետՌուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության․ ԳալուզինԻսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքի գրավման մասին ծրագիրըԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՎերաքննիչ քրեական դատարանը մերժել է վերաքննիչ բողոքները Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետազատման որոշման դեմԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ գործողությունները կախված կլինեն Պուտինից
Հայաստան

Թանգարանի մոտ հրթիռ պայթեց, ամբողջը ջարդեց, ավերեց. Շուշիի թանգարանի փրկված մոտ 170 գորգի ճակատագիրն օդում կախված է՝ Երևանում շենք չկա

44-օրյա պատերազմի թեժ օրերին «Շուշիի գորգերի թանգարան»-ից մեծ դժվարությամբ, գիշերով, պայթող արկերի տակ փրկված մոտ 170 գորգ ժամանակավոր տեղ է գտել Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանն անձամբ է հավաքել հարյուրամյակների պատմություն ունեցող գորգերն ու գրի առել դրանց պատմությունը:

Նրա հետ 168.am-ը զրուցել է թանգարանի ստեղծման, գորգերի ձեռքբերման, պատերազմից հետո ստեղծված իրավիճակի և նոր թանգարանի կարևորության մասին:

– Պարո՛ն Ասծատրյան, թանգարան բացելու գաղափարն ինչպե՞ս առաջացավ. գորգերի ընդհանուր պատմությունն ուսումնասիրելուց հետո՞:

 – Երիտասարդ տարիքից հին սիմվոլիզմն ուսումնասիրում էի. գեղանկարչություն, հին իրեր և այլն, իսկ գորգերի թանգարան բացելու գաղափարն ինձ համար կարևոր դարձավ, քանի որ պարզ տեսնում էի, թե ինչպես են ուզում մեր ժողովրդից այդ մշակութային շերտը յուրացնել: Տարբեր ցեղեր 100 տարի առաջ որոշեցին հիմնել Ադրբեջան անունով պետություն, և քանի որ ամեն պետություն իրեն բնորոշ կատեգորիաներ ունի, նոր պետությանը մշակութային հիմքեր են պետք, իրենք որոշեցին հայերից յուրացնել նաև գորգարվեստը:

Խորհրդային ժամանակահատվածում շրջում էին գյուղերում, հայկական ընտանիքներից ձեռք էին բերում գորգերը, տանում Բաքու: Իրենց ակադեմիական առաջին աշխատանքը՝ «ադրբեջանական գորգ» հասկացությունը, 1961 թվականին է եղել, ու այդ ժամանակահատվածից սկսեցին քայլեր կատարել: Այսօր էլ լավ հաջողությունների են հասել, ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարողացել են գրանցել նման՝ «ադրբեջանական գորգ» հասկացություն: Սակայն իրենց աշխատանքը լրիվ առոչինչ կդառնա, եթե մենք բոլորս՝ գիտնականների հետ միասին, սկսենք իրենց հետ փաստերով խոսել: Թանգարանի ամենանոր գորգը 120 տարեկան է, էլ չեմ խոսում 17-19-րդ դարերի գորգերի մասին, որ ունենք մեզ մոտ:

Քանի որ ես տեսնում էի, թե ինչպես էին գորգերը հանվում Արցախից, պարզ հասկանում էի, որ եթե նմուշները սկզբնաղբյուրներից կտրվեն, հետագայում չես կարողանա ապացուցել, որ դա մերն է: Ամենաճիշտ ապացույցը ժողովուրդը, ընտանիքներն են, և ես սկսեցի դրանք ձեռք բերել գյուղերից, արձանագրել, թե որ գյուղից է, ու եթե ընտանիքը հայտնի է, ապա՝ որ ընտանիքից է: Դա է այս թանգարանի ստեղծման պատճառը:

 – Գորգերը հիմնականում գնե՞լ եք, թե՞ նվիրել են:

– Նվիրած գորգերը մեկ տոկոս էլ չեն կազմում: 2-3 նման գորգ կա, իսկ մեծ մասը գնել ենք: Սրանք Արցախում մնացած վերջին գորգերն են, որոնք ԽՍՀՄ տարիներին ընտանիքները չեն վաճառել ադրբեջանցիներին: 1994 թվականից հետո էլ Երևանից եկած գորգավաճառներին չեն վաճառել: Չեն ուզել իրենց գորգերը, այսպես ասած, «շուկայի բերան տան»: Եվ, իմանալով, որ գորգերի թանգարան եմ ստեղծում, ու ինձ էլ ճանաչում էին, վաճառեցին: Եվ քանի որ մարդկանց գույքն էր, մի քիչ ճիշտ չէր, որ նվիրեին:

– Դուք տնտեսագետ, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ եք, գործարար: Հասկացել եք, որ մշակութային ժառանգություն է, պետք է պահպանվի, սակայն շատ գործարարներ կարծես թե այդպես չեն մտածում. շատ հուշարձանային տարածքներ են վերացնում իրենց բիզնեսի համար: Իսկ թշնամի երկրում, օրինակ, հակառակն է, կա ֆինանսական օժանդակություն՝ անգամ յուրացրածը ներկայացնելու համար: Ինչո՞ւ է սա մեզ մոտ բացակայում. Դաստիարակությա՞ն, կրթությա՞ն խնդիր է:

– Ադրբեջանում պետական ֆինանսավորում է, իսկ մեզ մոտ պետությունը դրանով չի զբաղվել՝ սկսած խորհրդային ժամանակներից մինչև վերջերս: Հուսով եմ՝ քաղաքական որոշում կկայացնեն և մշակութային ժառանգությունը կսկսեն պահպանել:

Ինչ վերաբերում է գործարարներին, դե, դա մարդու աշխարհայացքից է կախված: Ընտրության իրավունքը բոլորին տրված է. մեկն այս ճանապարհն է ընտրում, մյուսը՝ այն: Ավելի լավ կլիներ, որ այդ գործարարների մի մասը գոնե ուշադրություն դարձներ այս թեմային: Օրինակ, հիմա ես նեղված եմ միջոցների առումով, քանի որ պատերազմի ժամանակ շատ բան կորավ: Գումարը, պաշտոնը, ամեն ինչ ավարտվում է, մարդու անունն է մնալու, որը կաշխատի իրենց երեխաների համար: Ինձ թվում է՝ ամեն մարդ պետք է հասկանա, որ իրենից հետո պետք է անուն թողնի, քանի որ կյանքը շարունակվում է, երեխաները չպետք է ամաչեն իրենց ծնողներից:

– Դուք 44-օրյա պատերազմի օրերին դժվարությամբ կարողացել եք մոտ 170 գորգ փրկել: Մեր մշակութային ժառանգության մեծ մասը մնաց Շուշիում, ու երբ խոսում ես ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ասում են, որ ինչ կար՝ այնտեղ էին տարել, չէին կարծում, որ Շուշին կընկնի: Ինչպե՞ս հասկացաք, որ հենց Շուշիին է վտանգը սպառնում:

– Թանգարանային աշխատանքն ունի հստակ արարողակարգ: Հայտնի է՝ եթե պատերազմը սկսվել է, ապա բոլոր նմուշները պետք է ճիշտ ձևով փաթաթվեն, պահեստավորվեն: Եթե վտանգն ավելի է մեծանում, ապա պետք է տարհանվեն: Պարզ է, պետք է ասեն, որ չէինք պատկերացնում, և այլն: Բայց ես պարզ տեսնում էի: Տարհանումը չէի ուզում շուտ անել, որպեսզի խուճապ չառաջացնեմ: Բայց վերջին օրերին արդեն պարզ էր, որ Շուշիի ուղղությամբ են գալիս:

Թանգարանի մոտ հրթիռ պայթեց, ամբողջը ջարդեց, ավերեց, քաղաքում ոչ մի պետական վերահսկողություն չկար, ես եկա ու կազմակերպեցի տարհանումը: Մեր Մշակույթի նախարարին ասել եմ, մեքենա են տրամադրել, տեղափոխել ենք գորգերը:

– Գորգերն այս պահին ցուցադրվում են Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շենք տրամադրելու համար Դուք որևէ առաջարկ արե՞լ եք կառավարությանը:

– Չէ, հույսս իրենց տրամաբանական մտածելակերպի վրա է: Բոլորի համար պարզ է, որ այս հարցը պետք է լուծվի: Հույսս չեմ կորցնում, կարծում եմ՝ տրամաբանական որոշում կկայացնեն:

Սա թանգարան է, սովորական հավաքածու չէ: Բոլոր տեղերում գորգերը կոլեկցիոն նմուշներ են, մի քանի ձեռք անցած, վերջում թանգարանում հայտնված: Մեզ մոտ հենց սկզբնաղբյուրներից ձեռք բերված գորգեր են, ու արձանագրված է, թե որ գյուղերից են:

Թանգարանային նմուշը հստակ կարգավիճակ ունի. պետք է իմանաս սկզբնաղբյուրը և ծագումնաբանությունը: Եթե չգիտես՝ աշխարհում աճուրդներում հիմա հազարավոր գորգեր կան, վաճառում են, կարող ես գումար ներդնել, բերել: Իսկ դա թանգարան չէ, հավաքածու է: 

Իսկ ես հենց նպատակադրված թանգարան էի ստեղծում, դրա համար բոլորն արձանագրում էի: Ուսումնասիրել եմ թանգարանային աշխատանքը, հետո՝ արել: Նմուշներից յուրաքանչյուրը բացառիկ է ոչ միայն թվագրությամբ, այլև պատմությամբ։ Մի գորգ կա՝ երկու կտոր էր: Ինձ ասացին, որ Արցախի Մարտունի քաղաքում գորգ կա, գնացի այդ մարդկանց տուն, համաձայնեցին մեզ տրամադրել այդ գորգը: Մի կտորը ձեռք բերեցինք, հարցրի՝ բա մյուս կտորը որտե՞ղ է, ասաց՝ մի քիչ ներքև մեր բարեկամների տանն է, ասացի՝ զանգեք, զգուշացրեք, որ գնանք, պատասխանեցին՝ մենք իրենց հետ չենք խոսում: Հարցնում եմ, թե պատճառը ո՞րն է, ասացին՝ մեր պապիկները կռվել են: Տոհմերը պապիկների պատճառով իրար հետ չէին խոսում:

Գնացի իրենց այդ բարեկամի տուն, խոսեցի, գորգի մյուս հատվածն էլ նրանք տրամադրեցին: Վերջում ասացի՝ պապիկներ են, միմյանց հետ կռվել են, իսկ դուք արդեն ընտանիք, երեխաներ, թոռներ ունեք, ամոթ է այսպես, ու գնացի: Մեկ շաբաթից զանգեցին՝ արդեն իրար հետ կերած-խմած, ուրախ: Ինձ շնորհակալություն էին հայտնում, թե՝ լավ է՝ եկաք, մենք իրար հետ արդեն նորմալ հարաբերություններ ունենք: Այս գորգի միացումը բերեց այդ ընտանիքների միացմանը: Գորգը 1900-1910թթ. է:

– Գորգերին անհրաժեշտ են պահման հատուկ պայմաններ, գուցե վերանորոգման կարիք է պետք, ինչպե՞ս է այստեղ դա արվում:

– 6 ամիս է՝ այստեղ են, պայմաններն աշխատում ենք պահել, ու երբ որոշում լինի, թե որտեղ պետք է ցուցադրվեն, այնտեղ արդեն ջերմությունը, խոնավությունը և այլ չափանիշները հստակ կպահպանվեն: