Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղակայում Սյունիքի մարզում
Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղակայում Սյունիքի մարզի այն հատվածներում, որտեղ ներխուժել էին ադրբեջանցիները: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Փաշինյանը ՝ ռազմական աջակցություն տրամադրելու խնդրանքով դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ռուսաստանը ՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, աջակցություն է հայտնել դաշնակցին, բայց Մոսկվան դեռ պնդում է լուծել ճգնաժամը բանակցությունների միջոցով:
Նախօրեին Հայաստան էր ժամանել ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը: Հենց նա է համակարգում 102-րդ հենակետի ռուսական զորքերի գործողությունները:
Հայտնում է @ bagramyan26-ը: