Արցախի ԱԳՆ ղեկավար. ԼՂԻՄ-ն ինքնորոշվել է նույնիսկ ԽՍՀՄ կազմում
Մենք երբեք չենք եղել Ադրբեջանի լիարժեք մասը եւ չենք էլ լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով այն հարցին, որ Հայաստանի ղեկավարությունը, Սյունիքի օրինակով, իրականում ճանաչում է ԽՍՀՄ սահմանները, եւ ի՞նչ եզրակացություններ կարելի է անել դրանից:
«Հարցը միանշանակ չէ: Նախ՝ ԼՂԻՄ-ն ինքնորոշվել է նույնիսկ ԽՍՀՄ կազմում: 1991-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Գործընթացն իրականացվեց ԽՍՀՄ գործող բոլոր օրենքներին եւ միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան: Հետեւաբար, ասել, թե ԼՂԻՄ-ը, ԼՂՀ-ն, Ղարաբաղն ընդհանրապես կարող է լինել ներկա կամ Խորհրդային Ադրբեջանի մաս, սխալ է: Մենք երբեք չենք եղել Ադրբեջանի լիիրավ մասը եւ երբեք չենք էլ լինի: Դա բոլորը պետք է հասկանան: Բայց նույնիսկ խորհրդային տարիներին Ղարաբաղն ուներ իր պետականությունը, եւ շատ ոլորտներում մենք ուղղակիորեն Ադրբեջանին չէինք ենթարկվում»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը: