Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տան մոտից շուրջ 45 հոգու բերման են ենթարկել. Կարեն Կարապետյան Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյան ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստանում Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրեր ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը Սամվել Կարապետյանի տանն իրականացվող խուզարկություններից հետո մի խումբ անձինք բերման են ենթարկվել (տեսանյութ) Իրանը պահպանելու է տարածաշրջանում իր հռչակած կարմիր գծերը․ դեսպան Սոբհանի ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի ասուլիսը Ո՞րն է եղել Արամ Հովհաննիսյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու իրական պատճառը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. Թրամփ Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդ

Իրանն իրականացրել է նոր հրթիռային հարվածների ալիք Իսրայելի ուղղությամբՀենց նոր տեղեկացա, որ տանը խուզարկություն չի իրականացվում. տանը երեխաներն են վազվզում. Կարեն ԿարապետյանՌուսաստանում ուշադրությամբ հետևում են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին․ ԶախարովաԺասմինը առաջին անգամ դառնալու է տատիկԾովային վարունգի շաքարն անվանել են հեռանկարային միջոց քաղցկեղի դեմԱՄՆ-ում 135-ամյա Գոլիաթը դարձավ հայր՝ հարյուրավոր փորձերից հետոChatGPT-ն 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել ԱՄՆ ՊՆ-ի հետ«Ես դատարկություն եմ զգում». Ջասթին Բիբերը կիսվել է իր ցավով«Միսս Ռուսաստան»-ը 12 մլն-ի մաքսանենգության գործի կենտրոնում էՏան մոտից շուրջ 45 հոգու բերման են ենթարկել. Կարեն ԿարապետյանՀայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյան«Եղբորս դեռ չեն ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն». Կարեն ԿարապետյանԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստանում Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել ԿարապետյանըԻրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի. Իրանի դեսպան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի տանն իրականացվող խուզարկություններից հետո մի խումբ անձինք բերման են ենթարկվել (տեսանյութ)Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբՈւրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել էԻրանը պահպանելու է տարածաշրջանում իր հռչակած կարմիր գծերը․ դեսպան ՍոբհանիԿրեմլը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ չէ գնալ խաղաղ կարգավորման ճանապարհովՄենք որևէ բանակցություն չենք վարում. Իսրայելի ՊՆ ղեկավարԹեհրանում պայթյուն է որոտացելՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի ասուլիսըԽամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավարԿիևը հրթիռակոծվել է. կա 14 զոհ և 40 վիրավորՊեսկովը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունները Իրանի վերաբերյալՈվքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համարԻրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Հայֆային և Թել ԱվիվինՄարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականըԻսրայելից Ադրբեջան «զբոսաշրջային» հոսքն Իրանի վրա հարձակումից առաջ աճել է 98%-ովՎարչակարգը շարունակում է ծածուկ աշխատել եկեղեցու դեմԻնչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում․ «Փաստ»Թուրքիան տեղյակ էր Իրանի վրա սպասվող հարձակման մասինՋալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվիՊատերազմների թիվը ռեկորդային բարձրակետի է հասելԻրանը պատրաստվում է շատ մեծ հարվածի Իսրայելի առաջին իսկ ոճրագործությունից հետոՖրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները խմբային բանակցություններ կանցկացնեն իրանցի գործընկերոջ հետՈ՞րն է եղել Արամ Հովհաննիսյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու իրական պատճառըԻսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. ԷրդողանԻսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետԻրանն Իսրայելի վրա հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսելՀունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետԳնահատել են Իրանի միջուկային զենք ստեղծելու կարողությունը Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ՝ 200 կգ պայթուցիկ նյութովԱրեգակի վրա տեղի է ունեցել ամսվա ամենահզոր բռնկումըՊատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում MI6-ի ղեկավարի պաշտոնը կին կզբաղեցնիThe Wall Street Journal. Պենտագոնը տասնամյակներ շարունակ խրախուսել է ամերիկացիների հավատը ՉԹՕ-ների նկատմամբԵղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել, մոխրացելԹել Ավիվում ԱՄՆ դեսպանատունը վնաս է կրել հրթիռի բեկորներից
Հայաստան

Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի կառավարությունը որոշեց ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար: Հիշեցնենք, որ օրերս, իսկ ավելի կոնկրետ՝ կառավարության հուլիսի 11-ի նիստում համապատասխան որոշում ընդունվեց: Ի լրումն ամենի, կառավարությունը գնելու է Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց, որի արժեքը 43,8 միլիոն դրամ է՝ մոտ 110 000 դոլար: Չէ, բայց եկեք մի հատ էլ կրկնենք. 1 միլիարդ դրամ՝ շուրջ 50 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար: Այսինքն, առավելագույն ու թանկարժեք հարմարավետություն մի կառավարության ու պաշտոնյաների համար, որոնք մեր բոլորի կյանքը վերածել են առավելագույն անհարմարության, եթե չասենք՝ մղձավանջի:

Բայց հարցը միայն դա չէ: Կարելի էր ասել, որ հարցը բարոյական հարթության վրա է, եթե բանը չվերաբերեր Նիկոլ Փաշինյանին ու նրա ներկայացրած իշխանությանը: Այդուամենայնիվ: Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որ տարիներ առաջ, երբ ընդդիմադիր էր «աշխատում», պնդում էր, որ պետական պաշտոնյաներին բավարար է 30-35 ծառայողական ավտոմեքենա, նույն ինքը՝ «պադավատ»: Ավելին, «պադավատապետություն» բառը հայրենի քաղաքական ասույթ-խոսույթ, որքան հիշում ենք, ներմուծել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ խստորեն քննադատելով, ավելի ճիշտ՝ դատափետելով ծառայողական մեքենաներից օգտվելը: Եվ, ահա, այդ նույն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմա ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացնում, որ 49 հատ ծառայողական մեքենա ձեռք բերեն:

Հապա ինչպե՞ս չասես՝ հապա ինչո՞ւ եղածով, որը հաստատ 30 հատ չէ, այլ բազմակի անգամ շատ, չեք բավարարվում: Գլուխը՝ քարին, թե 6 տարվա մեջ սա «պադավատներ» ձեռք բերելու ու դրա վրա պետական գումարներ քամուն տալու միակ դեպքը լիներ: Բայց փաստն այն է, որ գրեթե ամեն տարի, ինչ Փաշինյանն ու ՔՊ-ն եկել են իշխանության, ծառայողական մեքենաների ձեռքբերման համար հատկացումներ են արվել, մեքենաներ են գնվել, հիմնականում՝ թանկարժեք: Ու այդ «ոսկե գետակը» ոչ միայն չի սմքում, այլև գնալով ավելի է վարարում: Իրենք՝ փաշինյանենք հայտարարում էին, թե՝ ծառայողական մեքենաների թիվը նկատելիորեն կրճատվել է, անգամ տոկոսներ էին նշում (հնչել է 40 տոկոս թիվ), սակայն լրատվամիջոցները արագորեն բացահայտել են նաև այդ ստերը: Հանրագումարում պարզվում է, որ գոնե մի երկու տարի առաջվա դրությամբ ծառայողական մեքենաների թվաքանակը գործնականում գրեթե նույնն է մնացել, ինչ «նախկինների» ժամանակ, նույնիսկ մի քանի միավորով ավելացել է:

Բայց թիվը՝ դեռ իր հերթին: Անցած 6 տարվա ընթացքում ծառայողական մեքենաների պարկը շարունակաբար թարմացվել է, միլիարդներ են ծախսվել դրա համար: Սա՝ մի պետության մեջ, որը փող չունի կամ գումար է «տնտեսում»՝ ինչ-որ գոմանման տարածք զինվորների կացարանի տեղ շահագործելու համար, ինչի հետևանքով այդ կացարանում բռնկված հրդեհը 15 երիտասարդի կյանք է խլում…

Այն «նախկինների» ժամանակվա Փաշինյանը ասում էր. «Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն»: Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը որոշել է «հակառակ կողմից կյանքի կոչել այն ամենը, ինչի մասին «սուր-սուր» արտահայտվում էր: Դե, ոստիկանապետությունն արդեն ավելի քան իրագործել է: Ոստիկանապետության պադավատապետացումն ընթացքի մեջ է ու նոր բարձունքներ է գրավում, այդ թվում՝ հարկատուների միջոցները մսխելու իմաստով: Ի դեպ, ընդդիմադիր «աշխատող» Փաշինյանը ժամանակին մի այդպիսի կարգախոս էլ ուներ՝ «ոչ Հայաստանի ադրբեջանականացմանը»:

Արդեն պարզ է, թե ինչ աղետի մասին է դա վկայում: Բայց շարունակենք այս «պադավատապետության» դիտարկումները: Նույն փաշինյանական կարկառունները դեռևս 2018-ին լիաբերան հայտարարում էին ոչ միայն ծառայողական մեքենաները կրճատելու մասին, այլև «հեղափոխական» գաղափարներ էին առաջ մղում, թե մի քանի հատ «պադավատ» կարելի է թողնել, մյուսները թող տաքսիներով գործի գնան: Հայտարարում էին, թե նախատեսում են 90 տոկոսով կրճատել ծառայողական մեքենաների թիվը:

Կառավարության վերջին նիստի որոշումն ու միլիարդից ավելի հատկացում անելը վկայում են, թե ինչ «կրճատել» են «կրճատել»: Դե, «պադավատը», պետք է ենթադրել, շատ ավելի հրատապ, կենսական խնդիր է, դա հո թոշա՞կ չէ, որ 2 տարին մեկ մի 3000 դրամով բարձրացնեն կամ չբարձրացնեն: Պադավատը, դա… պադավա՜տ է (փաշինյանական ոճով ասած): Ու եթե միայն դա լիներ: Փաշինյանի կառավարությունը, առհասարակ քպական իշխանությունը, չնայած պաշտոնավարում է 6 տարի, բայց արդեն հասցրել է տալ-անցնել իր նախորդներին՝ պետական միջոցների հաշվին օտարերկրյա ճամփորդությունների, վոյաժների, շրջագայությունների հարցերում: Դե, պարգևավճարների մասին լռում ենք:

Ոչ մի առիթ բաց չեն թողնում՝ պետական միջոցների հաշվին շրջագայելու, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ ֆռֆռալու, ալամ-աշխարհ պտույտ գալու համար: Էլի թող ճամփորդեին, բայց դրանից գոնե ինչ-որ օգուտ լիներ երկրին, պետությանը, պետության անվտանգության ապահովմանը: Չէ, միայն վնաս է:

Կամ զուտ տուրիստ են գնում, կամ գնում են՝ թշնամիներին որևէ բան հանձնելու կամ հանձնել խոստանալու հետ կապված, կամ էլ՝ իշխանության հաճույքները վայելելու: Հատկանշական է, որ դա անում են նրանք, առաջին հերթին՝ Փաշինյանը, որ ժամանակին բոցաշունչ ելույթներ էր ունենում առ այն, թե իշխանության լինելը տառապանք է, չարչարանք է, այլ ոչ թե վայելք: Դե, սա արդեն «ինչ ասում է, դուք հակառակը հասկացեք» դրսևորումների շարքից է:

Հետո էլ ասում եք՝ ինչո՞ւ չեն հեռանում: Դե, պատասխանատվության վախը հասկանալի է, դա՝ իր հերթին: Բայց իշխանության տված վայելքները երևի ուրիշ քաղցրություն ունեն քպականների համար: Այս ամենը թողնեն ու վերադառնան իրենց «կոտրված տաշտակի՞ն»: Այն էլ՝ լավագույն դեպքում: Նրանք հո իրենց անցյալը չեն մոռացել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում