Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրավապահները Սամվել Կարապետյանի հանդեպ հատուկ գործողություններ կիրականացնեն առավոտյան ժամը 4-ից հետո Տան մոտից շուրջ 45 հոգու բերման են ենթարկել. Կարեն Կարապետյան Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյան ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստանում Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրեր ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը Սամվել Կարապետյանի տանն իրականացվող խուզարկություններից հետո մի խումբ անձինք բերման են ենթարկվել (տեսանյութ) Իրանը պահպանելու է տարածաշրջանում իր հռչակած կարմիր գծերը․ դեսպան Սոբհանի ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի ասուլիսը Իրանի նկատմամբ իրականացվող այս դատապարտելի ագրեսիայի պայմաններում հաշվարկո՞ւմ եք հնարավոր ազդեցությունները ՀՀ-ի տնտեսության վրա. Գեղամ Նազարյան «Ոչ նավթի, գազի պաշարներ ունենք, ոչ բամբակի դաշտեր, ՀՀ-ի արագ զարգացման գաղտնիքը ո՞րն է»․ Գեղամ Նազարյանը՝ ֆինանսների նախարարին Ո՞րն է եղել Արամ Հովհաննիսյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու իրական պատճառը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Իրանը գրոհել է իսրայելական կործանիչների բազաներըԻրանում հերքել են նախկին նախագահ Ահմադինեժադի սպանության մասին տեղեկությունըԻրավապահները Սամվել Կարապետյանի հանդեպ հատուկ գործողություններ կիրականացնեն առավոտյան ժամը 4-ից հետոՀստակ գիտենք, թե որտեղ է թաքնված «Իրանի գերագույն առաջնորդը, առայժմ չենք ուզում վերացնել նրան, բայց մեր համբերությունը սպառվելու վրա է. ԹրամփԻրանն իրականացրել է նոր հրթիռային հարվածների ալիք Իսրայելի ուղղությամբՀենց նոր տեղեկացա, որ տանը խուզարկություն չի իրականացվում. տանը երեխաներն են վազվզում. Կարեն ԿարապետյանՌուսաստանում ուշադրությամբ հետևում են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին․ ԶախարովաԺասմինը առաջին անգամ դառնալու է տատիկԾովային վարունգի շաքարն անվանել են հեռանկարային միջոց քաղցկեղի դեմԱՄՆ-ում 135-ամյա Գոլիաթը դարձավ հայր՝ հարյուրավոր փորձերից հետոChatGPT-ն 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել ԱՄՆ ՊՆ-ի հետ«Ես դատարկություն եմ զգում». Ջասթին Բիբերը կիսվել է իր ցավով«Միսս Ռուսաստան»-ը 12 մլն-ի մաքսանենգության գործի կենտրոնում էՏան մոտից շուրջ 45 հոգու բերման են ենթարկել. Կարեն ԿարապետյանՀայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյան«Եղբորս դեռ չեն ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն». Կարեն ԿարապետյանԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստանում Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել ԿարապետյանըԻրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի. Իրանի դեսպան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի տանն իրականացվող խուզարկություններից հետո մի խումբ անձինք բերման են ենթարկվել (տեսանյութ)Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբՈւրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել էԻրանը պահպանելու է տարածաշրջանում իր հռչակած կարմիր գծերը․ դեսպան ՍոբհանիԿրեմլը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ չէ գնալ խաղաղ կարգավորման ճանապարհովՄենք որևէ բանակցություն չենք վարում. Իսրայելի ՊՆ ղեկավարԹեհրանում պայթյուն է որոտացելՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի ասուլիսըԽամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավարԿիևը հրթիռակոծվել է. կա 14 զոհ և 40 վիրավորԻրանի նկատմամբ իրականացվող այս դատապարտելի ագրեսիայի պայմաններում հաշվարկո՞ւմ եք հնարավոր ազդեցությունները ՀՀ-ի տնտեսության վրա. Գեղամ ՆազարյանՊեսկովը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունները Իրանի վերաբերյալ«Ոչ նավթի, գազի պաշարներ ունենք, ոչ բամբակի դաշտեր, ՀՀ-ի արագ զարգացման գաղտնիքը ո՞րն է»․ Գեղամ Նազարյանը՝ ֆինանսների նախարարինՈվքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համարԻրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Հայֆային և Թել ԱվիվինՄարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականըԻսրայելից Ադրբեջան «զբոսաշրջային» հոսքն Իրանի վրա հարձակումից առաջ աճել է 98%-ովՎարչակարգը շարունակում է ծածուկ աշխատել եկեղեցու դեմԻնչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում․ «Փաստ»Թուրքիան տեղյակ էր Իրանի վրա սպասվող հարձակման մասինՋալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվիՊատերազմների թիվը ռեկորդային բարձրակետի է հասելԻրանը պատրաստվում է շատ մեծ հարվածի Իսրայելի առաջին իսկ ոճրագործությունից հետոՖրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները խմբային բանակցություններ կանցկացնեն իրանցի գործընկերոջ հետՈ՞րն է եղել Արամ Հովհաննիսյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու իրական պատճառըԻսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. ԷրդողանԻսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետԻրանն Իսրայելի վրա հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսելՀունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետԳնահատել են Իրանի միջուկային զենք ստեղծելու կարողությունը
Խմբագրի սյունակ

Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։

Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:

Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚

Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚

Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚

Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:

Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:

Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:

Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚

Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚

Ուսուցմա՛ն համար և աշակերտե՜լ

Գեղեցկի՛ն‚

Բարո՛ւն‚

Վսեմի՛ն‚

Լավի՜ն...

 

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:

 

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում

Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-

Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.

Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚

Երբ եղել ենք շատ

Ու եղել կանգուն‚

Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚

Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։

Եթե գերել ենք՝

Լոկ մեր գրքերով.

Եթե տիրել ենք՝

Լոկ մեր ձիրքերով...

Պարզապես մահն էր մեզ սիրահարվել‚

Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։

Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝

Ո՜ւր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚

Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.

Շինել ենք կամուրջ‚

Կապել ենք կամար‚

Ամե՜ն տեղ հերկել‚

Հասցրել բերքեր‚

Ամենքի՜ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ր՝

Պաշտպանել նրանց հոգևոր ցրտից‚-

Ամե՜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚

Մեր հոգուց՝ մասունք‚

Եվ նշխար՝ սրտից...

 

Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ -

Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚

Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.

Գիտենք թշնամու կողը մխրճվել

Ու բարեկամին դառնալ աջակից.

Դուրս գալ մեզ արված բարության տակից՝

Մեկի փոխարեն տասն հատուցելով...

Հօգուտ արդարի և արեգակի

Գիտենք քվեարկել մեր կյանքով նաև...

Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝

Մենք գիտենք մխա՛լ - և կրա՜կ մարել.

Իսկ եթե պետք է խավարը ցրել՝

Գիտենք մոխրանալ որպես վառ կերոն.

Եվ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել‚

Բայց ուրիշներին մի՜շտ էլ հարգելով...

 

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚

Բայց մեզ էլ գիտենք -

Մեզ հա՜յ են ասում։

Եվ ինչո՞ւ պիտի չհպարտանանք...

Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք:

Պարույր Սեւակ

Խ.Կ. Պարզապես այսուհետ պետք է հիշել, որ մեր թշնամին մեզնից լավ այս ամենը գիտի, այդ իսկ պատճառով պետք է ավելի ու ավելի ուժեղ, խելացի ու արագ լինենք: