Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. Թրամփ Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին Իսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Իրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարի Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետԳնահատել են Իրանի միջուկային զենք ստեղծելու կարողությունը Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ՝ 200 կգ պայթուցիկ նյութովԱրեգակի վրա տեղի է ունեցել ամսվա ամենահզոր բռնկումըՊատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում MI6-ի ղեկավարի պաշտոնը կին կզբաղեցնիThe Wall Street Journal. Պենտագոնը տասնամյակներ շարունակ խրախուսել է ամերիկացիների հավատը ՉԹՕ-ների նկատմամբԵղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել, մոխրացելԹել Ավիվում ԱՄՆ դեսպանատունը վնաս է կրել հրթիռի բեկորներիցԱմերիկացի սենատորները նախազգուշացրել են ԱՄՆ-ին Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտնելուցՈստիկանի կողմից լրագրողի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու դեպքով ծառայողական քննություն կա արդեն իսկ. ՆԳՆՔասախում բողոքի ակցիայի 11 մասնակից է բերման ենթարկվելԻրանի գործողություններն Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու ռեժիմի լիակատար ոչնչացումը. ԻՀՊԿՔասախում ակցիայի ժամանակ կարմիր բերետավորը հարվածել է լրագրողին (տեսանյութ)Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ԱԳՆ շենքին. վիրավորների թվում կան դիվանագետներԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԻրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվելՍյունիքում հրդեհ է բռնկվել բեռնատար ավտոմեքենայումԵթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. ԹրամփԹել Ավիվում ոստիկանությունը ձերբակալել է Իրանի դեմ Իսրայելի պատերազմի դեմ բողոքողներինԹեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարարԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդԻսրայելի բանակը հայտնել է Իրանի ուղղությամբ լայնածավալ ավիահարվածների ալիքն ավարտելու մասինԹեհրանի ռմբակոծությունից վնասվել է նաեւ հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքըՀորդանանը բացել է իր օդային տարածքըԻրանը և Իսրայելը շարունակում են փոխադարձ hարվածներըՀովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքըԻսրայելի պաշտպանության բանակը գիշերը տասնյակ թիրախների է հարվածել Թեհրանի շրջանումԹեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ Իրանի միջnւկային ծրագրի շուրջ. Իրանի ԱԳՆ խոսնակՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է Իսրայելի հարձակումներըԵթե պալատում անասուն ես պահում, պալատը վերածվում է ախոռիՀայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրըԻրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներինԹեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես ՔեշիշյանՄիացյալ նահանգներում ձերբակալվածների մեջ շուրջ մեկ տասնյալ հայեր կան. իրավաբանԻրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուինԻսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ավիահարվածն ԻրանինԱԺ նստաշրջանը թեժ կլինիՆեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններումՕրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել էԻսրայելի հարվածները վնասել են Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտըԹրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների մասինԻրանի Սպահանի միջուկային օբյեկտը չի տուժել Իսրայելի հարձակումիցԻրանի առաջնորդը նոր հրամանատարական նշանակումներ է կատարելԻրանական ավելի քան 150 ԱԹՍ հատել Է Իրաքի օդային սահմանըՓոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգըՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից (տեսանյութ)Հայտարարություն. Սաուդյան Արաբիան դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական Իրանի դեմ
Հայաստան

Առանց Արցախ չի լինի նաև Հայաստան. Վրաստանի հայ համայնք

Արցախը կանգուն է մնալու, որովհետև արցախցու ոգին անկոտրում է, իսկ հայության գիտակից հատվածի միտքն ու հավատքը՝ անսասան։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի հայ համայնքը։

«Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ մեր վերջին հավաքը 2020թ. Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ էր, երբ թիֆլիսահայության հարյուրավոր ներկայացուցիչներ Արցախի կողքին էին՝ աջակցող տարբեր միջոցառումներ անցկացնելով: Մենք բոլորս մինչև վերջ հավատում էինք հաղթանակին, սակայն պարզվեց, մեզ հիմարացնում էին, ասելով, որ «հաղթելու ենք», և 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայության մեջքի հետևում ստորագրվեց խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիր, ըստ որի Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվեց Ադրբեջանին։

Սկսելով արշավ ազգային և հոգևոր կառույցների, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու, բանակի, ինչպես նաև Արցախի և արցախցիների դեմ՝ ակտիվ աշխատանք իրականացվեց ամբողջ աշխարհում հայությանը իրար դեմ տրամադրելու համար: Մարդկանց համոզում էին, որ Արցախը բեռ էր, և ազատվելով նրանից, մենք ձեռք ենք բերում խաղաղություն։ Այդ ամենից հետո սկսվեց խայտառակ հայտարարությունների շարքը՝ Արցախի ամբողջական հանձնման համար հայությանը նախապատրաստելու ուղղությամբ: Իսկ միևնույն ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչում էին սպառնալիքներ Հայաստանի և համայն հայության հասցեին, թե բանավոր, և թե փաստացի ձևով։

Բայց մենք բոլորս քաջ ծանոթ ենք, թե ինչ անմարդկային կերպով են նրանք վերաբերվել գերեվարված զինվորներին և խաղաղ բնակչությանը, թե ինչպես են նրանց հանրային կերպով ծաղրել, խոշտանգել և սպանել՝ այդ ամենը նկարահանելով և տարածելով իրենց ժողովրդի մեջ և ոգևորելով նրանց։ Նաև ցանկանում ենք նշել Հայաստանի սուվերեն տարածքների վրա հարձակումների փաստը և այն, որ արդեն Սյունիքի մարզն է վտանգված: Օգտվելով ՀՀ իշխանությունների զիջողական դիրքից՝ լկտիացած թշնամին այլևս չի թաքցնում իր ախորժակը և ցանկությունը՝ իրականացնելու պանթուրքական գաղափարը այս տարածաշրջանում։ Այսպիսով, ՀՀ իշխանությունները պատրաստվում են թշնամու երախը հանձնել 120 000 ՀՀ քաղաքացու:

2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ այսօր Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը աշխարհին կապող միակ ճանապարհը: Չնայած Ադրբեջանի բերած տարատեսակ պատրվակներին՝ վերջինիս ռազմավարական նպատակը մեկն է՝ հարկադրել Արցախի Հանրապետության բնակչությանը լքել իր պատմական հայրենիքը: Ադրբեջանն այս հարցում առաջնորդվում է Արցախն աստիճանաբար Նախիջևանի վերածելու ծրագրով - չկան հայեր՝ չկան խնդիրներ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ակնհայտորեն չի բավարարվելու Արցախի հայաթափմամբ:

Վերջին շրջանում Արցախն Ադրբեջանի մաս կազմելու վերաբերյալ հնչող հայտարարությունները դավաճանություն են, դա չի կարող լինել ընդունելի գիտակից հայի համար, որովհետև առանց Արցախ չի լինի նաև Հայաստան։ Մենք չենք ցանկանում, որ Արցախը դառնա Նախիջևան, նոր Մուշ, նոր Սասուն, Արարատ և հեռավոր մի իդեալ, մենք պետք է մեր ազգային շահերին առնչված խնդիրները դարձնենք մեր ամենօրյա պայքարի մի մաս և հասնենք մեր ազգային իդեալին։

Մինչ այսօր մեր կազմակերպությունը իր բոլոր ուժերով հանդերձ աջակցել և աջակցելու է Արցախին և ճիշտ է, Շուշին այսօր դժբախտ է ու դժգույն, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ համոզված ենք, այն դեռ ծաղկունք է ապրելու և վերադառնալու է իր օրինական և պատմական սեփականատիրոջը: Արցախը կանգուն է մնալու, որովհետև արցախցու ոգին անկոտրում է, իսկ հայության գիտակից հատվածի միտքն ու հավատքը՝ անսասան»,- ասված է հայտարարության մեջ։