Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տան մոտից շուրջ 45 հոգու բերման են ենթարկել. Կարեն Կարապետյան Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյան ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստանում Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրեր ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը Սամվել Կարապետյանի տանն իրականացվող խուզարկություններից հետո մի խումբ անձինք բերման են ենթարկվել (տեսանյութ) Իրանը պահպանելու է տարածաշրջանում իր հռչակած կարմիր գծերը․ դեսպան Սոբհանի ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի ասուլիսը Ո՞րն է եղել Արամ Հովհաննիսյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու իրական պատճառը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. Թրամփ Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդ

Իրանն իրականացրել է նոր հրթիռային հարվածների ալիք Իսրայելի ուղղությամբՀենց նոր տեղեկացա, որ տանը խուզարկություն չի իրականացվում. տանը երեխաներն են վազվզում. Կարեն ԿարապետյանՌուսաստանում ուշադրությամբ հետևում են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին․ ԶախարովաԺասմինը առաջին անգամ դառնալու է տատիկԾովային վարունգի շաքարն անվանել են հեռանկարային միջոց քաղցկեղի դեմԱՄՆ-ում 135-ամյա Գոլիաթը դարձավ հայր՝ հարյուրավոր փորձերից հետոChatGPT-ն 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել ԱՄՆ ՊՆ-ի հետ«Ես դատարկություն եմ զգում». Ջասթին Բիբերը կիսվել է իր ցավով«Միսս Ռուսաստան»-ը 12 մլն-ի մաքսանենգության գործի կենտրոնում էՏան մոտից շուրջ 45 հոգու բերման են ենթարկել. Կարեն ԿարապետյանՀայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյան«Եղբորս դեռ չեն ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն». Կարեն ԿարապետյանԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստանում Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել ԿարապետյանըԻրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի. Իրանի դեսպան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի տանն իրականացվող խուզարկություններից հետո մի խումբ անձինք բերման են ենթարկվել (տեսանյութ)Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբՈւրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել էԻրանը պահպանելու է տարածաշրջանում իր հռչակած կարմիր գծերը․ դեսպան ՍոբհանիԿրեմլը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ չէ գնալ խաղաղ կարգավորման ճանապարհովՄենք որևէ բանակցություն չենք վարում. Իսրայելի ՊՆ ղեկավարԹեհրանում պայթյուն է որոտացելՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի ասուլիսըԽամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավարԿիևը հրթիռակոծվել է. կա 14 զոհ և 40 վիրավորՊեսկովը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունները Իրանի վերաբերյալՈվքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համարԻրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Հայֆային և Թել ԱվիվինՄարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականըԻսրայելից Ադրբեջան «զբոսաշրջային» հոսքն Իրանի վրա հարձակումից առաջ աճել է 98%-ովՎարչակարգը շարունակում է ծածուկ աշխատել եկեղեցու դեմԻնչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում․ «Փաստ»Թուրքիան տեղյակ էր Իրանի վրա սպասվող հարձակման մասինՋալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվիՊատերազմների թիվը ռեկորդային բարձրակետի է հասելԻրանը պատրաստվում է շատ մեծ հարվածի Իսրայելի առաջին իսկ ոճրագործությունից հետոՖրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները խմբային բանակցություններ կանցկացնեն իրանցի գործընկերոջ հետՈ՞րն է եղել Արամ Հովհաննիսյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու իրական պատճառըԻսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. ԷրդողանԻսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետԻրանն Իսրայելի վրա հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսելՀունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետԳնահատել են Իրանի միջուկային զենք ստեղծելու կարողությունը Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ՝ 200 կգ պայթուցիկ նյութովԱրեգակի վրա տեղի է ունեցել ամսվա ամենահզոր բռնկումըՊատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում MI6-ի ղեկավարի պաշտոնը կին կզբաղեցնիThe Wall Street Journal. Պենտագոնը տասնամյակներ շարունակ խրախուսել է ամերիկացիների հավատը ՉԹՕ-ների նկատմամբԵղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել, մոխրացելԹել Ավիվում ԱՄՆ դեսպանատունը վնաս է կրել հրթիռի բեկորներից
Տեսանյութեր

1-ին արկն իր վրա է վերցրել նռնենին, որով սնվել են օրեր.«Կարծես ընկեր էի կորցրել». զոհված Շանթի նոթատետրը գիրք է դարձել

18-ամյա Շանթ Նավոյանը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 10-ին, առաջին հայտարարված հրադադարից րոպեներ անց:

Նրա մայրը՝ Էլեն Նավոյանը NEWS.am-ի հետ զրույցում պատնեց, որ ժամը 12-ին, երբ հրադադարը հայտարարվել էր, 20 րոպե չանցած առաջին խախտումներից զոհվել է իրենց ամբողջ դասակը: «Շանթը վիրավոր է եղել, շուրջ 1,5 ժամ ողջ է եղել, ամենամոտ հոսպիտալն Իշխանաձորն է եղել, որն իրենց տեղակայման վայրից 100 կմ հեռու է: Մինչեւ հասցրել են, արդեն հոսպիտալում մահացել է: ԱԹՍ-ն է հարվածել իրենց զինամթերքին, բեկորային վնասվածքներ են ստացել»,-ասաց մայր՝ը հավելելով, որ առաջին իսկ օրից մինչեւ հոկտեմբերի 9-ը որդին իրենց հետ շատ կաճ, բայց կապի է դուրս եկել:

«Սեպտեմբերի 27-ին իրենից լուր չունեինք, ընկերուհուն էր գրել, որ չպատասխանես, ամեն ինչ նորմալ է, մերոնց ասա՝ նորմալ եմ, հենց հարմար լինի կզանգեմ: Դրանից հետո մինչեւ հոկտեմբերի 9-ը գրեթե ամեն օր զանգել է շատ կարճ: Պարզապես ասել է, որ լավ է: Ու մենք չէինք հասկանում որտեղ է, որովհետեւ զարմանում էինք, որ ձայն չկա հեռախոսում: Իրականում այն ամենի մասին, որ մենք հետո իմացանք Շանթի նոթատետրից, ինքը չի խոսել զանգերի ընթացքում:

Այդ բոլոր օրերին նա մասնակցել է ռազմական գործողություններին, առանց քուն, առանց դադար, օրեր շարունակ սոված: Հիմա տեսնում եք՝ Շանթի մոտ նուռ է դրված: Նա նոթատետրում գրառում ունի, որ քանի օր ոչինչ չընդունած ստամոքսով են եղել եւ նռնենին այդ քանի օրն իրենց պահել է, որով իրենք սնվել են: Գրել է, որ իրենց ուղղությամբ առաջին արկն իր վրա է վերցրել նռնենին»,-պատմում է մայրը:

Նա նաեւ վերարտադրեց Շանթի գրառումն այդ մասին. «Ինձ գցեցի գետնին, եւ կանչեցի ընկերներիս, 4-ն էլ լավ էին: Ամեն ինչ նույնն էր, միայն նռնենին չկար: Կարծես ընկեր էի կորցրել: Գնացի ու դեմքս սկսեցի մաքրել քաղցր կարմիրից»: Ինքն ավելի պատկերավոր է նկարագրել այդ ամենը:

Այդտեղից պարզ դարձավ, որ իրականում սնունդ չեն ունեցել առաջին օրերին եւ նուռն է իրենց պահել: Հասկացանք, որ շատ ժամանակ մենակ են եղել: Կա գրառում. «Ուտում էինք հացի վերջին կտորները եւ հայհոյում սպայական անձնակազմին»: Այն, որ 4 շարասյուն տանկ են խփել, դա էլ կա գրառումներում:

Առաջին երրորդ օրը ոտքից վիրավորում է ստացել, բայց չի էլ ասել մեզ դրա մասին: Գրել է՝ Աստված հետս էր, մի փոքր քերծվածք ստացա ձախ ծնկիցս վերեւ:

18 տարեկան էր, Ֆրանսիական համալսարանի ուսանող, մեկ կիսամյակ հասցրել էր սովորել: Իր երազանքը ռեժիսոր լինելն էր եւ ֆիլմ նկարելը: Հետո վերջին տարիներին մտածեց, որ Հայաստանի համար մի քիչ ակտուալ մասնագիտություն չէ եւ որոշեց ուսանել մարկետինգի ֆակուլտետում: Բայց կինո նկարելու միտքը երբեք չէր թողել»,-ասաց Էլեն Նավոյանը:

Մայրը չբացառեց, որ իր գրառումների հիման վրա ֆիլմ նկարվի: «Այնքան պատկերավոր են իր գրառումները: Երբ Ավանի թեմից Տեր Հարությունը որոշ բաներ ընթերցեցինք, ինքն ասաց՝ Շանթը նկարել է իր կինոն, ինքը գրել է սցենարներ, որոնք արդեն ֆիլմ են»:

Պատերազմը չի ավարտվել, շարունակվում է եւ իրականում շատ ծանր է դա գիտակցելը եւ ընդհանրապես հասկանալ, որ մենք շարունակում ենք դրա մեջ լինել: Եռաբլուրը մեծանում է, մենք շարունակում ենք սերունդ կորցնել: Ես անգամ չեմ կարողանում ընկալել ու հասկանալ, թե ինչ է արվում, որպեսզի այս իրավիճակից դուրս գալ: Մենք այսօր րկիր, հայրենիք կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած: Մենք հասել ենք մի կետի, որ գիտես՝ ունես անելիքներ, բայց չգիտես՝ անես, թե չանես: Պետք է արթնանալ ու փորձել արթուն գործողություններ անել»,-ասաց նա:

Նշենք, որ Գյումրիում ներկայացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, 20-ամյա Շանթ Նավոյանի «Խոսողը՝ չգիտի, իմացողը չի խոսում» գիրքը։ Ամենաշատ գրառումները Շանթը կատարել է ծառայության ընթացքում։ 2019 թվականին է զորակոչվել բանակ, ծառայում էր Կապանում:

Մայրը պատմել է, որ զինվորական նոթատետրում արված Շանթի գրառումները իր զոհվելուց հետո են տվել։