Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի հետ Bitcoin-ի գինը կտրուկ նվազել է COP17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է, Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ դեռևս հաստատում չկա Սահմանի երկու կողմերում էլ անկլավներ/էքսկլավներ չպետք է լինեն․ Փաշինյան Չարենցի, Նար-Դոսի, Խորենացու փողոցները փողոց չեն (տեսանյութ) Վինիսիուսը դժգոհություն է հայտնել Ժոզե Մոուրինյուի որոշման կապակցությամբ Պակիստանի մասնավոր դպրոցի տանիքի փլուզման հետևանքով մարդիկ են զոհվել Թումո. Գյումրու շուկա և խոհարարական դպրոց Չինական DeepSeek նեյրոցանցի աշխատանքը մի քանի ժամով խափանվել է Ճամբարակի համայնքային ոստիկանները հանդիպումներ են ունեցել մանկավարժների և դպրոցականների հետ 15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ Մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի հետBitcoin-ի գինը կտրուկ նվազել է COP17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է, Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ դեռևս հաստատում չկաՍահմանի երկու կողմերում էլ անկլավներ/էքսկլավներ չպետք է լինեն․ ՓաշինյանՉարենցի, Նար-Դոսի, Խորենացու փողոցները փողոց չեն (տեսանյութ)Վինիսիուսը դժգոհություն է հայտնել Ժոզե Մոուրինյուի որոշման կապակցությամբՊակիստանի մասնավոր դպրոցի տանիքի փլուզման հետևանքով մարդիկ են զոհվելԹումո. Գյումրու շուկա և խոհարարական դպրոցՉինական DeepSeek նեյրոցանցի աշխատանքը մի քանի ժամով խափանվել էՃամբարակի համայնքային ոստիկանները հանդիպումներ են ունեցել մանկավարժների և դպրոցականների հետ15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամՄեր երկաթուղին պետք է լինի մրցունակՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԻմ ամենակարևոր անելիքը համարում եմ մինչև 2031 թվականը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումըՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Սառնաղբյուրում Երիտասարդական տարածք է բացվել (տեսանյութ)Աշխարհը հետ է մնում բնության պահպանման նպատակներից Կայմաճոպանավոր կամուրջ՝ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջևՄարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՆիկոլ Փաշինյանը անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներինԿառավարությունն ընդունեց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծըՀոկտեմբերի 15-ը ձեռքերը լվանալու համաշխարհային օրՌուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսվելու ենԻնձ համար գլխավորն այն է, որ թիմը խաղա այնպես, ինչպես մենք ենք ուզումNetflix-ի կրճատումները կապված են կազմակերպչական փոփոխությունների հետՀրազդանի համայնքային ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի հերթական նիստը (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում (տեսանյութ)Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը ՀայաստանԻջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանՉինաստանի արտաքին գործերի նախարարը Ադրբեջան է ժամանել աշխատանքային այցովՀռոմի պապի առողջական վիճակը բարելավվում էՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՄԻՊ ներկայացուցիչներն իրազեկման այց են իրականացրել Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցՌեալը կամային հաղթանակ կորզեց ՌոմայիցՄ-4, Երևան-Սևան ավտոճանապարհին վերանորոգվում են մետաղական արգելապատնեշներըԹզի մթերումից՝ արքայախնձորի աջակցության ակնկալիքՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնStarlink ընկերության կողմից կապի սահմանափակումը կրիտիկական սխալ էԿիպրոսի The Gallery 45 պատկերասրահում կցուցադրվեն ժամանակակից հայ արվեստագետների աշխատանքներըՄբապեն` լավագույն ռմբարկուների լավագույն հնգյակումՍահմանադրական դատարանի նախագահ չի ընտրվելStarlink-ը չի կարող օգտագործվել ռազմական հարձակողական գործողություններումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումԵրևանում մեկնարկել է կլիմայի և բնության պահպանության շուրջ խորհրդարանական երկխոսությունը«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում նախատեսում է կառուցել ևս երկու բազմաբնակարան բնակելի շենքՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Թոփ-լուրեր

Էդմոն, ծախվը՞մ ես

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարեց, որ Ազգային ժողովը ժամերի ընթացքում ընդունել է Սահմանադրական փոփոխությունները եւ խախտելով Սահմանադրությունը այն չի ուղարկել ՍԴ կարծիքի համար, ապա հավելել է, թե ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն է կատարվել, որով ՀՀ նախագահին զրկել են Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ստորագրելու իրավունքից: Եւ այս ամենից հետո անհեթեթ պատճառաբանությամբ «Լուսավոր Հայաստանն» առայժմ չի միանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնած ստորագրահավաքին: 

Այս որոշումով Էդմոն Մարուքյանը գնաց եւ հավասարվեց հազար տարվա... Ամեն ինչ պարզ է, չմանրամասնենք: Ընդամենն ընդգծենք, որ ինչպես յուրաքանչյուր մարդ, այդպես էլ կուսակցություն ունենում է իր աստեղային պահը, եւ եթե այն բաց է թողնում, ապա շեշտակի արագությամբ գլորվում եւ հայտնվում է անդունդում: Մարուքյանը սխալվեց: Մարուքյանն ընտրեց Նիկոլ Փաշինյանի հետ բազառ անելու տարբերակը:  

Էդմոնը որոշեց վերածվել Նիկոլի խաղալիքի եւ կոպիտ, շատ կոպիտ սխալ գործեց: Պետությունը, ՀՀ քաղաքացին դեռ ուժ կգտնի հաղթահարել այս մղձավանջը, բայց «Լուսավոր Հայաստանն» այդ հնարավորությունը չունի: «Լուսավոր Հայաստանը» որպես քաղաքական ուժ այսօր մահացավ:

Եւ Էդմոնը թող չզարմանա, եթե առաջիկայում դատախազը մտնի Ազգային ժողով եւ խնդրի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել պատգամավոր Էդմոն Մարուքյանին, հիշեցնելով 2012 թվականի իրադարձությունները:  

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները, քաղաքական գործիչները ասել եւ գրել են, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Էդմոն Մարուքյանը պատգամավոր է ընտրվել՝ կեղծելով պետական մի շարք փաստաթղթեր եւ քրեական հանցագործության է դրդել Ոստիկանության անձնագրային ծառայությանն ու Ազգային Անվտանգության ծառայությանը։ 2009 թվականի հունիսի 13-ից մինչեւ 2010 թվականի օգոստոսի 30-ը Մարուքյանը բացակայել է Հայաստանից, այսինքն՝ 1 տարի 17 օր վերջինս Հայաստանում չի եղել, սակայն Ոստիկանության անձնագրային ծառայությունը Մարուքյանին տեղեկանք է տվել առ այն, որ քաղաքացի Էդմոն Մարուքյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում։ Իսկ նա հաստատ չէր կարող լինել միաժամանակ ե՛ւ Հայաստանում ե՛ւ ուսանել Միացյալ նահանգներում։

Շանտաժի չենթարկված Գագիկ Ծառուկյանն ու հարգանքի արժանի ԲՀԿ-ական մյուս պատգամավորները, եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եւ դատարանի բարձր արժանապատվություն ունեցող մյուս դատավորները հաղթել են: Նրանք դեռ երկար ժամանակ լինելու են իրադարձությունների կենտրոնում, իսկ Էդմոն Մարուքյանն ընտրեց կործանման տանող ճանապարհը եւ հիմա թող սպասի, թե երբ է դատախազն իր հարցով մտնելու Ազգային ժողով:  

«Լուսավոր Հայաստանը» կործանվեց: Սա արդեն կատարված փաստ է, բայց այդ կուսակցությունում կան արժանապատիվ մարդիկ, որոնք հաստատ չեն ցանկանա, որ Էդմոնի ձեռքից բռնած հայտնվեն անդունդում: Նրանք հիմա իրենց քայլը պետք է անեն, իհարկե, չմոռանալաով խմբակցության գործող ղեկավարին հարցնել՝ Էդմոն, ծախվը՞մ ես:

Իսկ Սասունը Միքայելյանը, փաստորեն, ճիշտ էր...

Գեղամ Նազարյան

Top-News.am