Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում Դաշտ են դուրս գալիս ձեւիստները Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով. ՀՀ ԱԳՆ Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10 հազար դրամ հետվճար ստանալ Apple-ը 2026 թվականի սկզբին կբարձրացնի iPhone-ի և այլ սարքերի գները՝ հիշողության ճգնաժամի պատճառով Սիդնեյում հրաձգության հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` երեխաներ Զինծառայողի մաhվան դեպքով կալանավորած կա. նա մեղադրվում է ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿ Սիդնեյի ահաբեկչությունից հետո Նյու Յորքում և Լոս Անջելեսում ուժեղացվել են Խանուկայի անվտանգության միջոցառումները Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 47-ի ՀՀ ԱԺ աշխատակազմը հայտարարում է լրագրողների հավատարմագրում Ստեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանի դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել Հայ Առաքելական Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպանՈւմ դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում Դաշտ են դուրս գալիս ձեւիստներըՀայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով. ՀՀ ԱԳՆԿենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10 հազար դրամ հետվճար ստանալԿալլասը հրաժարվել է Ռուսաստանի անվտանգության երաշխիքներիցԱրևմուտքում գնահատել են Ուկրաինայի հետպատերազմյան ​​վերականգնման արժեքըՇենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 2005 թվականից հետախուզվողինՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետԱրցախցիները նամակով դիմել են Գարեգին Բ-ին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցըՎիետնամն ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմի տարիներին կորած զինծառայողների աճյունները․ VnExpressApple-ը 2026 թվականի սկզբին կբարձրացնի iPhone-ի և այլ սարքերի գները՝ հիշողության ճգնաժամի պատճառովԿինն ամուսնացել է տեսախաղի հերոսի ստվարաթղթե պատկերի հետԾես՝ ցավի միջոցով. ի՞նչ նշանակություն ուներ դակումը հին մայաների մոտՀայտնի ռեժիսորին և նրա կնոջը սպանված են գտնվել իրենց Լոս Անջելեսի տանը Սիդնեյում հրաձգության հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` երեխաներԵրկուշաբթի օրը Լուվրը չի բացվել՝ աշխատակիցների անժամկետ գործադուլի պատճառով․ AFPՈրոնք են արյան անոթների համար ամենաօգտակար մթերքներըՆշվել է սառեցված մսի պահպանման առավելագույն ժամկետըԶինծառայողի մաhվան դեպքով կալանավորած կա. նա մեղադրվում է ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿԼևոն Օգանեզովի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ Նյու ՅորքումԿԳՄՍՆ աջակցությամբ չինարենից հայերեն և հայերենից չինարեն է թարգմանվում դասական գրականությունՍիդնեյի ահաբեկչությունից հետո Նյու Յորքում և Լոս Անջելեսում ուժեղացվել են Խանուկայի անվտանգության միջոցառումներըԿիևում բացատրել են Զելենսկու որոշումը՝ զիջումների հարցը հանրաքվեի դնելու վերաբերյալԱսադն ապրում է Յանուկովիչի կողքին գտնվող Ռուբլյովկայում և ռուսերեն է սովորումՍուրեն Պապիկյանը չի կարծում, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինելՃապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 47-իՀՀ ԱԺ աշխատակազմը հայտարարում է լրագրողների հավատարմագրումՈւկրաինան հրաժարվել է Դոնբասում տնտեսական գոտի ստեղծելու ծրագրերիցՍտեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանի դատավճիռն օրինական ուժի մեջ է մտելՀայաստանը կարդիականացնի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և կհամապատասխանեցի միջազգային չափանիշներինԱռաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքովԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում 40 նավ կավելացնիԷլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգին կմիանան ԿԳՄՍՆ ենթակայության ևս 18 մասնաճյուղ-թանգարաններՀայ Առաքելական Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվիԱյո, ժողովրդավարությանը պետք է փող և ուժ՝ հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար. Պապոյանը՝ ԵՄ-ին դիմելու մասինԵրևանում բացվեց հերթական հանրային, ներառական խաղահրապարակըԻնչ են խնդրել Զելենսկին ու Ռյուտեն ֆոն դեր ԼեյենինՄենք բոլորս անում ենք մեր աշխատանքը և տեղեկատվություն ենք հավաքում. ԱԱԾ փոխտնօրեն ԵՄ երկու պետություն կարող է դեմ լինել սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանըՄիքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել է․ փաստաբանԵրևան քաղաքում ծնվել է 1 716 երեխա՝ 901 տղա, 815 աղջիկԱմփոփվել են ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերըՀրապարակվել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունների մանրամասներըՄեկնարկել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորումը«Հնչող պատկերներ». բացվել է Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 11-րդ համաշխարհային ֆորումինԿալլասը ԵՄ-ին կոչ է արել քննարկել Ուկրաինայի համար երաշխիքները ՆԱՏՕ-ին անդամակցության դիմացՀայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներինՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Le Monde. Նիկոլ Փաշինյան. մեծ հիասթափություն

Ֆրանսիական Le Monde հեղինակավոր օրաթերթը ծավալուն հոդվածով անդրադարձել է հայաստանյան ներկա իրավիճակին: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ, աննշան կրճատումներով:

«2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած ՀՀ կառավարության ղեկավարն ավելի ու ավելի շատ է արժանանում քննադատության: Բնակչության մեծ մասը նրան մեղադրում է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ իր պահվածքի եւ երկիրը ծնկի բերելու մեջ:

«Օ՜, ոչ, ոչ Նիկոլ Փաշինյանը, խնդրում եմ, նա ազդում է իմ նյարդերի վրա»,- ասում է նրա նախկին աջակիցներից մեկը: «Այս հարցն ինձ համար չափազանց անձնական է դարձել, ես ցանկանում եմ, որ հեղաշրջում լինի եւ նա հեռանա»,- անկեղծանում է մեկ ուրիշը: «Նա այնքան հիասթափեցրեց մեզ»,-հոգոց անելով հայտնում է երրորդը:

Հայաստանի վարչապետի մասին հարցին նրա նախկին թիմակիցները կամ աջակիցներն արձագանքում են նույնկերպ: Որպես կանոն, հարցից հետո հետեւում է երկար եւ ճնշող լռություն, իսկ հետո հնչում են նախատինքներ՝ անթիվ, անհամար։

«Երբ սկսում ես կազմել նրա անհաջողությունների ցուցակը, պարզապես չգիտես որտեղ կանգ առնել»,- ասում է նրա նախկին թիմակիցներից մեկը, խոսելով իր հիասթափությունների մասին:

«Թավշյա հեղափոխության» երեկվա հերոսը, 45-ամյա Նիկոլ Փաշինյանը նրանց աչքերում վերածվել է Հայաստանի, նվաստացման եւ պարտության խորհրդանիշի:

Ժողովուրդը չի ներում նրան 2020-ի նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման մասին արձանագրությունը ստորագրելու, եւ դրանով տարածքային հսկայական կորուստներն ամրագրելու համար: Չի ներում առնվազն երեք հազար հինգ հարյուր, հիմնականում երիտասարդ տղաների զոհվելու համար:

Հակամարտության ավարտից չորս ամիս անց տասնյակ ընտանիքներ դեռ սպասում են լուրերի պատերազմի դաշտում անհետ կորած իրենց հարազատների մասին: 74 հայ գերի դեռ գտնվում է Բաքվի բանտում: Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների հազարավոր բնակիչներ դեռ զրկված են իրենց տներից:

Կատարվածից ցնցված եւ ապշահար երեք միլիոն հայերը չեն հասկանում, թե ինչպես հայտնվեցին այս վիճակում:

Պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ժողովրդին վստահեցնում էր, թե հաղթանակը մոտ է: Նրանք շատ ուշ հասկացան, որ Փաշինյանի հաղթական ելույթները ոչ մի աղերս չունեն իրականության հետ:

Արձանագրենք, պատերազմի ավարտից հետո անդադար հնչում է հետեւյալ պնդումը. «Նիկոլը դավաճան է եւ պետք է հեռանա»: Ընդդիմությունն էլ յուրաքանչյուր հանրահավաքում խիստ քննադատության է ենթարկում նրան: Բացի այդ, անցած ամիսների ընթացքում նախագահը, Հայ Առաքելական Եկեղեցին, ապա նաեւ զինվորականները կոչ արեցին նրան հեռանալ եւ երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Անկյուն քշված Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ենթարկվել ժողովրդի պահանջին եւ սպասում է իր նոսրացած կողմնակիցների աջակցությանը, որոնք որոշ գնահատականների համաձայն կազմում են բնակչության 20 տոկոսը: Սա մի թիվ է, որը վարչապետին հույս է տալիս, որ հունիսի 20-ի ընտրություններում կարող է հաջողության հասնել:

Նա հասկանում է, որ քաղաքական այլընտրանքի առկայությունն իր օգտին է: Նախկին վարչակազմի հետ կապվող անհաշտ ընդդիմությունը թույլ է եւ վարկաբեկված: Հարցումներն էլ առայժմ հուշում են, որ նա է հաղթողի հավակնորդը:

Այնուամենայնիվ, սա այն չէ, ինչ կար 2018-ին, երբ հարյուր հազարավոր ցուցարարներ վանկարկում էին նրա անունը: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն արմատական ընդդիմադիր էր եւ ոգեշնչված էր Գանդիից ու Նելսոն Մանդելայից: Նա քայլելով պահանջեց կոռումպացված իշխանությունների հրաժարականը:

Միջազգային ասպարեզում մինչ այժմ անհայտ այս նախկին լրագրողը, առանց փորձի, քառասուն տարեկան հասակում, մորուքով, զինվորական բաճկոնով ու սպորտային կոշիկներով հարյուրավոր կիլոմետր կտրելով 2018-ի ապրիլին հասավ Երեւան: Համառ պոպուլիստ «Նիկոլը», ինչպես բոլորը նրան անվանում են, գիտի ինչպես հիպնոզացնել իր լսարանին: Բազմությունը գնում էր նրա ետեւից դեպի «նոր Հայաստան» կառուցելու, հույսով, որ այն կլինի ժողովրդավարական եւ զերծ կոռուպցիայից:

«Տատս եւ պապս ինձ ասացին, որ իրենք փողոցում երբեք այդքան մարդ չեն տեսել», - հիշում է նախկին ցուցարարներից մեկը:

Տասը տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնի դարձավ, երբ 2008-ին ցանկանում էր իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանին: 2008-ի մարտի 1-ին, ընդդիմության ցույցի ժամանակ, ուժային կառույցների հետ բախումների հետեւանքով տասը մարդ զոհվեց:

Մեղադրվելով անկարգություններ կազմակերպելու մեջ, Փաշինյանը մեկ տարի թաքնվեց, ապա հանձնվեց ոստիկանությանը: Դատապարտվելով յոթ տարվա բանտարկության, նա հետո արժանացավ համաներման եւ ազատության մեջ հայտնվեց 2011թ.:

Եւս յոթ տարի պահանջվեց, որ նա վերջապես հասնի իր նպատակին: Վեց շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց հայտնվել վարչապետի պաշտոնում՝ 2018 թվականի մայիսի 8-ին: «Պատմության պատահականություն»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը, որը կարծում է, թե նա ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում:

Հեղափոխության ընթացքում Մարինե Մանուչարյանը փողոցում չէր: Ոչ մի դեպքում, ոչ մի պայմանով այս նախկին քաղաքական ակտիվիստուհին չէր մասնակցի հանրահավաքներին, քանի որ շատ լավ էր ճանաչում Փաշինյանին: Հենց նա էր 2015-ին Նիկոլ Փաշինյանի հետ հիմնադրել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը:

«Ես տեսա, որ մարդիկ հավատում են նրան ... Ես գիտեի, որ աղետի ենք ենթարկվելու»,- հիշում է ձեռներեց դարձած երիտասարդ կինը:

«Փաշինյանը եւ ոչ մի այլընտրանքային ծրագիր չի առաջարկել: Նա պարզապես իր ժամանակն անցկացրել է քննադատելով հին իշխանություններին: Ես ուզում էի զգուշացնել նրանց, բայց դա կլիներ նույնը, ինչ թքեիր քամուն հակառակ ուղղությամբ եւ ես ոչինչ չասացի»,- ասում է նա:

Վարչապետի նախկին ընկեր եւ գործընկեր Գեղամ Նազարյանը նույնպես չկարողացավ ազդել հանրության վրա: Նրան համարում էին սադրիչ, իսկ ոմանք ընկալում, որ պարզապես նախանձում է նախկին ընկերոջը: Սակայն նա նույնպես համոզված էր, որ երկիրը կործանման եզրին է: Նրա աչքում Նիկոլ Փաշինյանը չափազանց անկայուն էր, չափազանց անփորձ եւ չափազանց տարված վրեժի զգացումով:

«Նա իրեն համարում էր անարդարության զոհ եւ կարծում էր, թե աղքատ է, կարծում էր բոլորն իրենից լավ են ապրում: Նա տարիների ընթացքում ատելություն է կուտակել բոլորի դեմ»,- բացատրում է նախկին լրագրողը` նստած Երեւանի սրճարաններից մեկում:
«Հայկական ժամանակի» Նիկոլ Փաշինյանի գործընկերները հաշվի առնելով նրա բնավորության գծերը, կատակով ասում էին՝ ոչ երանի այն երկրին, որտեղ քո նման ղեկավար կլինի:

Երբ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նրա ժողովրդականությունը հասել էր գագաթնակետին: Հայաստանը քսան տարվա ընթացքում առաջին անգամ էր ձեռք բերում ղեկավար, որն Արցախից չէր: Երիտասարդ, ժողովրդին հարազատ, ֆիզկուլտուրայի ուսուցչի այս որդին մարմնավորում էր նոր քաղաքական էլիտան: Նա, որը խոսում է անգլերեն, քիչ բան գիտի Սովետական Միության մասին եւ կարծում է, որ ապագան ավելի շատ Եվրոպայում է, քան Ռուսաստանում:

Նա բավականին հմուտ էր սոցիալական ցանցերով հաղորդակցման մեջ եւ մինչ օրս շարունակում է խոսել հայերի հետ Facebook-ի միջոցով:

Նրա ստվերում է նրա կինը՝ լրագրող Աննա Հակոբյանը, որ տարածում է անձնական լուսանկարներ, որտեղ Փաշինյանը հանդես է գալիս որպես հասարակ տղամարդ, քնած կամ պառկած խոտերի մեջ, երեխաների հետ:

«Սա նոր է, քանի որ հին առաջնորդները լիովին կտրված էին ժողովրդից: Նախկինները ցույց էին տալիս իրենց գերազանցությունը, իրենց շքեղ հագուստը ... Մարդիկ սիրում են Նիկոլին, քանի որ նա նրանցից մեկն է»,- ասում է Ազգային ժողովի փոխնախագահ, վարչապետին հավատարիմ Ալեն Սիմոնյանը:

Երբ զինվորականները պահանջեցին նրա հրաժարականը փետրվարի 25-ին՝ Լեռնային Ղարաբաղում կրած պարտությունից երեք ամիս անց, վարչապետը պատասխան հարված է հասցնում նրանով, ինչ նախընտրում է եւ ամենալավը գիտի՝ փողոցի իշխանությամբ:

Դատապարտելով «հեղաշրջման փորձը»՝ նա իր համակիրներին կոչ արեց իր հետ դուրս գալ փողոց: Նրա մտերիմները փորձում են Փաշինյանին հետ համոզել, բայց իզուր. մեգաֆոնը ձեռքին՝ վարչապետը երթով անցնում է Երևանի փողոցներով, որին հետևում է աջակիցների բազմությունը:

«Ես վարչապետ դարձա ոչ թե իմ կամքով, այլ քանի որ ժողովուրդը այդպես որոշեց», - գոռում է նա մայրաքաղաքում հավաքված 20,000 մարդկանց առաջ, ու թատերականորեն ավելացնում. «Թող ժողովուրդը պահանջի իմ հրաժարականը կամ գնդակահարի ինձ»:

«Նա բավականին զգացմունքային է»,- հանգիստ մեկնաբանում է Ալեն Սիմոնյանը: Ազգային ժողովի փոխնախագահը բացատրում է. «Նա Երկվորյակ է, նրա բնավորությունը համընկնում է աստղակերպի այս նշանի հետ՝ կեսը զայրացած, կեսը հանգիստ»: «Այս երկակիությունը թույլ է տալիս Փաշինյանին լինել եւ կառավարության ղեկավար, եւ ընդդիմություն»,- ասում է Սիմոնյանը:

«Փաշինյանը երկիրը ղեկավարում է թերթի նման, նոր լուրերով, բայց դրա ետեւում ոչինչ չկա»,- համոզված է Մարինե Մանուչարյանը:

Վաղ շրջանի նրա աջակիցների մոտ զայրույթը զուգորդվում է հիասթափությամբ: «Նա դավաճանեց հեղափոխության արժեքներին եւ փչացրեց նրա ստեղծած հսկայական ալիքը»,- ափսոսում է Հովհաննես Ղազարյանը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախկին տնօրենը: Իսկ հիմա հիմնադրամի ղեկավարումը Նիկոլ Փաշինյանի կնոջ ուսերին է: «Նրա համար այժմ միայն կարեւոր է պահպանել իշխանությունն ամեն գնով»,- ասում է Ղազարյանը:

Նրա նախկին համախոհներն այժմ զզված ու անզոր հետեւում են հասարակության մասնատմանը: Բոլորն ասում են, որ երկիրը երբեք այսքան մասնատված չի եղել:

«Փաշինյանը մարդկանց մեջ մտցնում է ամենավատը, նա ստեղծեց ատելության եւ քաղաքացիական պատերազմի մթնոլորտ»,- զայրացած ասում է տիկին Մանուչարյանը: Նախկին ակտիվիստը չի կարող իրեն ներել իշխանություն ստանալու հարցում Փաշինյանի օգնելու համար:

«Սա իմ խաչն է: Ես այն կրելու եմ ամբողջ կյանքում »,- ասում է նա, ընդունելով մտախոհ հայացք:

Նույն մեղքի զգացումն ունի Փաշինյանի նախկին ընկեր Գեղամ Նազարյանը։

«Այս զգացողությունն ինձ հետապնդում է, հանգիստ չի տալիս»,- ասում է նա:

Նա գրպանից հանում է հին լուսանկար: Յոթ երեխաներ շարված են՝ մեծից փոքր, գունավոր պատի առջեւ. Գեղամ Նազարյանի դուստրը, նրա երկու որդիները եւ Նիկոլ Փաշինյանի երեխաները:

Այն ժամանակ նրանք միասին շատ էին խաղում: Աբգարը՝ Գեղամ Նազարյանի կրտսեր որդին, լուսանկարում գտնվում է ամենաաջ կողմում՝ իր շագանակագույն մազերով եւ կլորիկ այտերով:

Այստեղ նա նույնիսկ երկու տարեկան չկա: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նա իր ծառայությունն էր կատարում, երբ պատերազմ սկսվեց: Երիտասարդը սպանվեց պատերազմի արդեն երրորդ օրը՝ 18 տարեկան հասակում: Անցյալ ամիս Աբգարը երազում այցելել է հորը: Նա նրան ասել է. «Հայրի՛կ, մի՛ մեղադրիր քեզ, ոչինչ չէիր կարող անել»: Գեղամ Նազարյանը հայացքը հառում է դեպի վեր. «Փաշինյանը միակ պատասխանատուն է որդուս եւ առաջնագծում սպանված հազարավոր այլ երեխաների մահվան համար: Հենց նա էլ սադրեց այս պատերազմը իր չմտածված քաղաքականությամբ»:

Ֆուստին Վինսեն

Le Monde