Ռոբերտ Քոչարյանի ստվերը կամ ինչու են այսքան վախեցած իշխանությունները
Տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունների քայլերի, որոշումների, հայտարարությունների կենտրոնը Ռոբերտ Քոչարյանն է կամ նրա անտեսանելի ստվերը:
Այսպես, Նիկոլ Փաշինյանը դատարանները շրջափակելու որոշման մասին մտածում է, երբ դատարանը կալանքից ազատում է Ռոբերտ Քոչարյանին:
Սահմանադրական դատարանի բարեփոխումների մասին իշխանությունները հիշում են, երբ Ռոբերտ Քոչարյանի գործը հասնում է այնտեղ:
Վեթինգի մասին մտածում են, երբ դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ է արձակում:
Անգամ երբ էներգահամակարգում խոշոր վթար է, ակնարկում են Ռոբերտ Քոչարյանի մասին:
Վենետիկի հանձնաժողովի մասին կարծիքն արմատապես փոխում են, երբ Ռոբերտ Քոչարյանի անունը հիշատակվում է իրենց համար անցանկալի ձեւակերպումներով:
Դատավորի դեմ քրգործ են հարուցում, երբ նա կարող է կրկին ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:
«Ազատություն» ռադիոկայանին անգամ հարցազրույց են տալիս, երբ դատավորներին վեթինգի ենթարկելու եւ ՍԴ-ն «բարեփոխելու» հարցով Վենետիկի հանձնաժողովը որոշ պարզ ձեւակերպումներ է անում:
Եւ վերջապես, հացից զրկված փայտահատների բողոքի հետեւում Ռոբերտ Քոչարյանի ստվերն են տեսնում եւ երկրի ամբողջ ուժային համակարգն իրենց ղեկավարներով տեղափոխում Իջեւան:
Ռոբերտ Քոչարյանի ստվերը, անտեսանելի ստվերը հետապնդում է իշխանություններին եւ նրանց ստիպում տարօրինակ քայլեր, որոշումներ եւ հայտարարություններ անել, որոնք, ցավոք, չեն բխում մեր երկրի շահերից:
Ասում են, որ տասնամյակներ առաջ՝ 1949թ. ԱՄՆ պաշտպանության նախարարը՝ Ջեյմս Ֆորեստոլն այնքան էր ահաբեկված «բոլշեւիկների» ստվերով, որ ամենուր նրանց էր տեսնում: Ի վերջո այդ վախը շատ-շատ ծանր հետեւանքների հասցրեց: Հիվանդության ժամանակ նա անդադար կրկնում էր՝ ռուսներն են գալիս, ռուսներն են գալիս, նրանք ամենուր են, ես տեսել եմ նրանց ...
Վահրամ Գեւորգյան
Top-News.am
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Երկրորդ սերնդի մոլորակ
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին