Գլոբալ տաքացումը կարող է նպաստել «ուղեղը խժռող» ամեոբաների տարածմանը
Երկրագնդի հյուսիսային տարածաշրջաններում տարածվում է Naegleria fowleri վտանգավոր ախտածինը, որը հայտնի է որպես «ուղեղը խժռող ամեոբա»: Անցյալում այս ախտածինը բնակվում էր ԱՄՆ հարավային նահանգների տաք քաղցրահամ ջրամբարներում: Բայց վերջին շրջանում իրավիճակը սկսել է փոխվել գլոբալ տաքացման պատճառով: Այս մասին նախազգուշացնում են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) մասնագետները:
Մասնագետները վերլուծել են վերջին 40 տարում առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտի դեպքերը, հայտնում է LiveScience պարբերականը: Պարզվել է, որ ամեն տարի գրանցվում են գրեթե նույնքան նոր ինֆեկցիաներ, սակայն փոխվում է աշխարհագրությունը. Naegleria fowleri միկրոօրգանիզմի բնակության տարածքը գլոբալ տաքացման հետեւանքով տեղափոխվում է հյուսիս:
Ամեոբային մենինգոէնցեֆալիտը անչափ վտանգավոր ինֆեկցիա է, որը գրեթե միշտ մահվան ելք է ունենում: Այն զարգանում է ջրի հետ քթով օրգանիզմի մեջ ախտածինի ընկնելու հետեւանքով: Օրգանիզմի մեջ հայտնվելով՝ ախտածինը արագ հասնում է մինչեւ գլխուղեղ եւ սկսում հյուսվածքները քայքայել: Գաղտնի շրջանը սովորաբար տեւում է մի քանի օրից մինչեւ 2 շաբաթ:
Որպես կանոն, Naegleria fowleri կարելի է գտնել ջրի Ցելսիուսի 45 աստիճան ջերմաստիճանով լճացած ջրամբարներում: Ինֆեկցիայի պոտենցիալ աղբյուր կարող են լինել նաեւ լողավազանները:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում