Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում Ուկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգեր Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres Լիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործով Վարչապետի եզրափակիչ ելույթը՝ ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանը Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. Զելենսկի Թրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասին

«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվովՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԻրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայումՈւկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգերՄոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. MoldpresԼիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործովՎարչապետի եզրափակիչ ելույթը՝ ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցըՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամՈւկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. ԶելենսկիԹրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասինԱզգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրըՋրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվելՎատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումըՍերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեիցԵթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասինՁերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքըՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերումԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրաԶելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել էՀամատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահինՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինԷդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետԼաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները«Սարդ-մարդը․ Նոր օր»-ը հատել է 2,2 միլիարդ դոլարի սահմանըԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբՌուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներՊապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերՍերժ Սարգսյանին ևս մեղադրանք ներկայացվեցՔոչարյանի գործով հարցաքննության է հրավիրվել Սերժ ՍարգսյանըԴուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասինTesla-ն բարձրացրել է Cybertruck պիկապների գինը23 մլրդ եվրոյի ճեղքվածք՝ Ուկրաինայի պաշտպանական բյուջեումԵկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասինԱլեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարինՑուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներինՔոչարյանի ինքնազգացողությունը վատացել էԻրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. ՄադանիզադեԴատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդումԱյս արմատացած հարաբերությունները հաջողությամբ հաղթահարել են ժամանակի ծանր փորձությունները. Աբաս ԱրաղչիՈստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտելՕդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինայում սպանվել է ՄԹ քաղաքացի, որ կռվում էր ՌԴ-ի կողմից
Քաղաքականություն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի է ունեցել հանդիպում Վազգեն Մանուկյանի հետ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Այս մասին հայտնում են Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջում:

« Իր ելույթում Մանուկյանը խոսել է մեր երկրի ներկայի ու ապագայի մասին։

Ի՞նչ կարևոր արձանագրումներ է նա արել․

1․ 2018 թվականի փոփոխությունների առաջին իսկ պահերից շատերը հասկացան, որ մեր երկիրն այն ճանապարհով չի գնում, որը կբերի զարգացում և առաջխաղացում: Ընդհակառակը, կառուցվում էր ոստիկանական պետություն, ազգային արժեքները ոտնահարվում էին, հարվածներ էին ստանում Արցախի և Հայաստանի բանակները։ Ի վերջո ստացանք պատերազմ։

2․ Պատերազմի սկիզբն այն պահին չէր, որ պետք է լիներ: Պատերազմի ընթացքն այնպիսին չէր, որ պետք է լիներ: Պատերազմն այսպես չէ, որ պետք է ավարտվեր և նույնիսկ պատերազմի ավարտը չէր համապատասխանում այն փաստաթղթին, որը ստորագրվեց: Այս ամենը կարելի է համարել պատահականությունների, տգիտության, բնավորության հետևանք, բայց սովորաբար այդքան զուգադիպություններ չեն լինում:

3․ Մենք ունեցանք հսկայական մարդային ու տարածքային կորուստներ։ Բայց մենք մի ուրիշ ֆունդամենտալ կորուստ էլ ունեցանք՝ մեր ինքնավստահությունը: Առաջ Հայաստանն այս տարածաշրջանում մի պետություն էր, որի հետ հաշվի էին նստում։ Հիմա այդ ամենը զրոյացավ։

4․ Պատերազմի ակտիվ մասն ավարտվեց, բայց պատերազմը դեռ շարունակվում է: Դրա մասին են վկայում նաև վերջին գերեվարությունները, տարածքային կորուստները։ Տպավորություն է, որ մենք չունենք բանակ և պաշտպանություն:

5․ Այս իշխանությունը պետք է հեռանա։ Եթե չհեռանա, Հայաստանն ամեն օր նոր կորուստներ է ունենալու։

6․ Ոչ մի երկիր չի նստի լուրջ բանակցությունների նման ղեկավարի հետ, էլ ուր մնաց Ադրբեջանի ղեկավարությունը: Նրանց կողմից հիմա միայն ծաղր ու արհամարհանք է, ուրիշ ոչինչ։

7․ Երկիրն այս աղետին հասցրած մարդը շարունակում է կառչած մնալ իր աթոռին։ Նա վախենում է այն պատասխանատվությունից, որը պետք է կրի աթոռից հրաժարվելուց հետո:

8․ Շարժումը փորձում է հասնել իշխանության հեռացմանը: Շատերը նունիսկ դժգոհ են, որ շարժումը վճռական քայլերի չի գնում: Մինչդեռ մարդանց մի զգալի մասը շատ վճռական է տրամադրված:

9․ Ժողովրդի մի մասը դեպրեսիայի մեջ է, և չի կարելի նրան մեղադրել։ Նրան հասցրել են այդ վիճակին։ Ժողովրդի մի հսկայական հատված էլ դեմ է այս իշխանությանը, բայց ակտիվորեն չի մասնակցում ցույցերին։

11․ Մի շահարկում կա՝ եթե Նիկոլը գնա, գալու են «հները»: Այս տարիների ընթացքում նախկին իշխանությունների նկատմամբ այնպիսի ատելություն է սերմանվել, որ զարմանալի ձևով մարդկանց համար նույնիսկ հայրենիքի կորուստն ավելի ներելի է, քան հների վերադարձը:

12․ Ուժի միջոցով իշխանություն փոխելը դժվար չէ, բայց պետք է ձևավորել լեգիտիմ իշխանություն, որի հետ աշխարհը հաշվի կնստի։

13․ Ինչո՞ւ պետք է ձևավորվի ժամաակավոր կառավարություն։ Եթե մարդը հայրենիք կորցնելուց հետո չի հեռանում, նա ազատ ու արդար ընտրություններ երբեք չի կազմակերպի։

14․ ժամանակ է պետք, որ հայաստանյան կուսակցությունները ոտքի կանգնեն ու պատրաստվեն արտահերթ ընտրությունների: Ժամանակավոր կառավարությունը կտա դրա հնարավորությունը։

15․ Մեկ տարին պետք է, որ նոր կառավարությունը կայունացնի երկրի վիճակը, արագորեն լուծի հրատապ հարցերը և համախմբի բոլոր ուժերին։

16․ Այդ մեկ տարում պետք է դրվեն նաև Հայաստանի ապագա ընթացքի հիմքերը։ Ի՞նչ պետություն ենք ուզում կառուցել, ո՞րն է մեր գաղափարախոսությունն ու տեսլականը։

17․ Ինձ համար կարևոր ու առաջնային են բանակն ու կրթությունը։ Եթե ուզում ես ազգային, ժողովրդավարական պետություն կառուցել, պիտի ունենաս ուժեղ բանակ և համարժեք կրթություն»: