Ավերիչ երկրաշարժ Հունաստան-Թուրքիա սահմանին. Կան զոհեր, վիրավորներ ու ավերածություններ
Այսօր՝ հուլիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 02:31-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 20-ին 22:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.780 եւ արեւելյան երկայնության 27.310աշխարհագրական կոորդինատներով (Հունաստան-Թուրքիա սահմանային գոտի, Կոս կղզուց 5 կմ հարավ-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ:
Ըստ նախնական տվյալների կայքերում զետեղված տեղեկության Հունական Կոս կղզում մահացել է երկու եւ տուժել՝ մոտ 120 մարդ եւ եւս 70-ը՝ հարակից կղզիներում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, էպիկենտրոնը գտնվել է Բոդրում հայտնի հանգստավայրից 12 կմ հեռավորության վրա, հունական Հռոդոս կղզուց 90 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժն առաջացրել է ոչ մեծ ցունամի։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Էգեյան ծովի ողջ թուրքական ափի երկայնքով։ Բոդրումի մի քանի հին շենքերի վրա ճեղքեր են առաջացել։ Քաղաքի որոշ շրջաններում տեղի է ունեցել էլեկտրականության անջատում։
Երկրաշարժից վախեցած մի քանի բնակիչներ դուրս են նետվել պատուհաններից եւ աննշան վնավածքներ ստացել: Ճաքեր են առաջացել նաեւ Բոդրումի պետական հիվանդանոցի շենքի վրա. հիվանդները տարհանվել են։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են