Դոնեցկում գերեվարել են «Ազատության» թղթակցին
Ռուսամետ անջատականները Դոնեցկի տարածաշրջանում հաստատել են, որ իրենց մոտ են պահում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը թղթակցող բլոգեր, լրագրող Ստանիսլավ Ասեևին: Ազատությունը գրում է, որ այդ մասին հայտնել է ուկրաինացի նախկին պատգամավոր Եհոր Ֆիրսովը:
Ուկրաինացի լրագրողը, ով իր հրապարակումները ստորագրում է Ստանիսլավ Վասին անվամբ, անհետացել էր հունիսի 2-ին: Ֆիրսովը Ֆեյսբուքում գրել է, որ անջատականները Ասեևի մորը թույլ են տվել այցելել գերության մեջ գտնվող լրագրողին: Անջատականները բլոգերին մեղադրում են լրտեսության մեջ, և նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեյիչը ավելի վաղ հայտարարել էր, որ Ասեևի ձերբակալությունը, եթե այդպիսին տեղի է ունեցել, «խորապես տագնապեցնող և ապօրինի է», և ինքը մտավախություն ունի, որ բլոգերի կյանքը վտանգված է: «Պահանջում ենք, որ նա անհապաղ ազատ արձակվի և երաշխավորվի նրա անվտանգությունը», - ասել էր Պեյիչը:
Ուկրաինացի լրագրողի ճակատագրով անհանգստացած են նաև Լրագրողների պաշտպանության կոմիտե, Human Rights Watch, Լրագրողներ առանց սահմանների միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, Ուկրաինայի Լրագրողների ազգային միությունը, որոնք նույնպես Ասեևին անմիջապես ազատ արձակելու կոչ են արել:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են