Թուրքիայում կա 85.406 կալանավոր, որոնցից 2.784-ը՝ անչափահաս
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մեջլիսում պատասխանել է արդարադատության ոլոտի վերաբերյալ պատգամավորների հարցերին:
Թուրքական «Haber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Բոզդաղը տեղեկացրել է, որ այս պահին Թուրքիայի բանտերում անազատության մեջ է գտնվում 2.784 երեխա: Նրանցից 1.047-ը դատապարտյալ են, իսկ 1.737-ը՝ կալանքի տակ են առնված:
Թուրք նախարարը նաև նշել է, որ ընդհանուր առմամբ, այսօր Թուրքիայում կա 85.406 կալանավոր:
Բոզդաղն անդրադարձել է նաև շուրջ երկու տասնյակ նոր վարչական և ընդհանուր իրավասության դատարանների կազմավորման և համապատասխան կադրերի նշանակման ծրագրին: Ըստ նախարարի՝ մինչև 2019թ. սեպտեմբերը այդ դատարանները հաջորդաբար շահագործման կհանձնվեն:
Աղբյուր` Ermenihaber.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են