Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոն Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետ Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Ֆրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում
Հարեվաններ

Գարո Փայլանը արցախյան հիմնահարցի վերաբերյալ գրավոր առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը արցախյան հիմնահարցի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու մասին գրավոր առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարանին։

Akunq.net–ի փոխանցմամբ՝ Փայլանի առաջարկում մասնավորապես նշված է․

«Լեռնային Ղարաբաղում շարունակում են Ադրբեջանի և Հայաստանի ուժերի միջև բախումները՝ տարածաշրջանում սպառնալիքի տակ դնելով խաղաղությունը։ ԹԱՄԺ-ը պետք է պատասխանատվություն ստանձնի՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար մի նոր պատուհաս դարձած այս պատերազմը կանգնեցնելու և մնայուն խաղաղություն հաստատելու համար։

Թեև Ղարաբաղի հարցը արդեն 30 տարուց ավելի է, որ չի լուծվել, սակայն ԹԱՄԺ-ի կողմից այն որևէ համապարփակ քաղաքական ուսումնասիրության չի ենթարկվել։ «Քաջագործությունները» գովերգող քաղաքականությունը և ատելություն սերմանող արտահայտությունները վտանգի տակ են դնում հասարակական և տարածաշրջանային խաղաղությունը։ Հարկ է ժամ առաջ դադարեցնել այս պատերազմը, որը ոչ մի շահող չի ունենալու։ Պետք է ապահովել, որ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բանակցային սեղանի շուրջ հանդիպեն՝ մնայուն խաղաղություն հաստատելու նպատակով։

Այդ պատճառով, Սահմանադրության 98-րդ ու ներքին կանոնադրության 104-րդ և 105-րդ հոդվածների հիման վրա, առաջարկում ենք, որ ղարաբաղյան հարցի համապարփակ ուսումնասիրության և զինադադարի ու մնային խաղաղության հաստատման համար սահմանվեն մեր երկրի անելիքները, որոշակիացվեն այն քայլերը, որ պետք է մեր պետությունը ձեռնարկի՝ որպես այս խնդրի լուծման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ուսումնասիրվի այն ազդեցությունը, որ տարաշածրջանային և մեր ներքին խաղաղության վրա թողնում է մեր իշխանության վարած այն քաղաքականությունը, որն աջակցում է պատերազմին»։

Փայլանն իր գրավոր առաջարկը հիմնավորել է հետևյալ դրույթներով․

«Ինչպես դարեր շարունակ, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանում և Խորհրդային Հայաստանում համատեղ ապրած հայ և ադրբեջանցի ժողովուրդները ԽՍՀՄ-ի փլուզման գործընթացի ժամանակ մեծ տառապանքներ են կրել այն պատերազմի և պոգրոմների ընթացքում, որոնց տեղիք է տվել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այդ ընթացքում, 1988 թ․ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, իսկ 1990 թ․՝ Բաքվում հայերի դեմ պոգրոմներ են իրականացվել։ Պատերազմից առաջ և հետո այս երկու երկրներից ադրբեջանցիներ և հայեր են աքսորվել

1994 թ․ մայիսի 5-ին Բիշքեկում Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների միջև զինադադարի մասին պայմանագիր է կնքվել։ Սակայն մինչ օրս մնայուն խաղաղություն հաստատելուն միտված նախաձեռնություններն անարդյունք են մնացել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները, որում ընդգրկված է նաև մեր երկիրը, բավարար չափով պատասխանատվություն չեն ստանձնել խաղաղություն հաստատելու համար։ Միջազգային ուժերը, գլխավորապես՝ Ռուսաստանն ու Թուրքիան սույն հարցը օգտագործել են՝ որպես տարածաշրջանում տիրապետող ուժ դառնալու ուղղությամբ իրենց հաշվարկների գործիք։ Մեր երկիրը, այն տարեթվից սկսած, երբ ղարաբաղյան հիմնահարցն ի հայտ եկավ, կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել՝ գիտակցաբար ցեղապաշտական մղումներ ունենալով։ Շուրջ 30 տարի է, որ Հայաստանի հետ մեր սահմանը փակ է, և դիվանագիտական հարաբերություններ չունենք։ Այս հարցում մեր ցուցաբերած կողմնակալ վերաբերմունքը բարդացրել է դրա լուծումը և մեծացրել Ռուսաստանի տարածաշրջանային դերը։ Բացառություն եղան միայն 2009 թ․ ընթացած «ֆուտբոլային դիվանագիտությունը» և Թուրքիայի ու Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունները։

Այն դեպքում, երբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից սկսած բախումները դադարեցնելու նպատակով բոլոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները զինադադարի կոչեր արեցին, պատերազմը շարունակելու կողմնակից միակ երկիրը Թուրքիան դուրս եկավ։ Իշխանությունն իր այդ դիրքորոշմամբ բենզին լցրեց այն հրդեհի վրա, որից չի շահելու։ Թուրքիայի քաղաքացիները տարբեր ինքնություններ ունեն։ Ունենք ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ քաղաքացիներ։ Այս պատերազմում մեր իշխանության ցուցաբերած կողմնակալ դիրքորոշումը և ատելության քարոզչությունը տեղիք են տվել, որ հայ ժողովուրդն ապրի «աղավնու այն անհանգստությունը», որն զգում էր Հրանտ Դինքն սպանվելուց առաջ։ Հայոց պատրիարքարանի առաջ և հայաշատ թաղամասերում կազմակերպված ազգայնամոլական ցույցերը մեծացնում են այդ անհանգստությունը։

Եթե Թուրքիան ղարաբաղյան հարցում խաղաղ լուծման կողմնակից լինի, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, Սումգայիթում, Բաքվում և Խոջալուում տեղի ունեցած մարդկային ողբերգությունների համար արդարության վերականգնումը, ժողովուրդների միջև համագոյակցելու մշակույթի վերահաստատումը, փախստականների՝ սեփական բնակավայրեր վերադարձը և մնայուն խաղաղության հաստատումը հնարավոր կդառնան։

Այդ պատճառով պահանջում ենք, որ մեջլիսում ուսումնասիրություն իրականացվի, որպեսզի ԹԱՄԺ-ը պատասխանատվություն ստանձնի ուսումնասիրելու հետևյալ հարցերը․ Ղարաբաղի հարցը ենթարկվի համապարփակ հետազոտության, հստակեցվեն այն քայլերը, որ պետք է ձեռնարկի մեր երկիրը՝ զինադադարի կնքման և մնայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ, որոշակիացվեն այն անելիքները, որ կարող է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եղող մեր երկիրը, ուսումնասիրվի այն ազդեցությունը, որ մեր տարածաշրջանային և ներքաղաքական խաղաղության վրա թողնում է մեր իշխանության վարած՝ պատերազմին աջակից քաղաքականությունը»։