Հրադադարից հետո ձեզ հիշեցվելու է ամեն ինչ
Վահագն Մխոյանը գրում է.
Ինչքան փորձում ես շատ բաների մասին լռել՝ սպասելով հաղթանակից հետո գալիք ավելի պատեհ ժամանակի, էնքան իշխանություններն ավելի են հաբռգում։
Ահավասիկ էսօր առավոտվանից էլ իշխանական թևից ինչ-որ անհասկանալի մուննաթներ են գալիս, թե բա կան վախի մթնոլորտ տարածող վախկոտներ ու դավաճաններ։ Ընդ որում էդ պլաստինկեն քոքելա անձամբ Անկա-պուլեմյոտչիցան, իսկ հիմա էլ, ահա Լենա Նազարյաննա քոփի-փեստ անում։
Որտե՞ղ կան էդ վախի մթնոլորտ տարածողները, ովքե՞ր են, խի՞ դրանց անվանական ու իրեղեն ապացույցներով մատնացույց չեն անում։ Հասկանալի չի։ Ինչ-որ ֆանտոմ վախի մթնոլորտ տարածողներ են, երևի։
Բայց ռազ որ թեման բացել են, ասեմ, որ վախի մթնոլորտ լինելու ա ու լինելու ա պատերազմի հաղթական ավարտից հետո ու վերաբերվելու ա բացառապես իշխանական հանցախմբին։ Ձեզ հիշեցվելու ա ամեն ինչ, սկսած էն բանից, թե ոնց էիք "խաղաղության" կոչեր անում, ոնց էիք ռազմահայրենասիրական դաստիարակությունը ծաղրում, ոնց էիք փորձում «Մոնթե Մելքոնյան» վարժարանի շենքը ռեյդերական եղանակով զավթել, ոնց էիք ռազմավարական նշանակության ինֆորմացիա հրապարակում, ոնց էիք ծաղրում տնտեսությանն ահռելի վնաս հացրած կորոնավիրուսի վտանգը, ևն, ևն։
Նենց որ, սիրելի լեգիտիմ իշխանություններ, ավելի լավ կլինի էս օդում, վերացական և անհասցե հաթաթաները թարգեք ու ընդհանրապես ձեզ զուսպ պահեք։ Միգուցե ապագայում էդ զուսպ պահելը մեղմացուցիչ հանգամանք համարվի ձեր համար։
Հ․Գ․
Ասվածը չի նշանակում, որ չեն կարող լինել վախկոտներ ու խուճապ տարածողներ։ Բայց այդպիսիների հարցը լուծվում է առանց վիրտուալ ու անհասցե հաթաթաների, բացատրական աշխատանքից սկսած, իրավական պրոցեսներով վերջացրած։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը