Չի կարելի անտեսել հեռակա համակարգում սովորողներին
Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը: Այս կապակցությամբ ունեմ մի քանի ասելիք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:
«Նախ, ես ուրախ եմ, որ ԵՊՀ ՈւԽ-ի նախաձեռնությունը տեղ է հասել: Սա հերթական անգամ ապացուցում է, որ մենք՝ ուսանողներս, ունակ ենք արդունավետ ինքնակազմակերպվելու: Ուստի մեր կողմից դրված նվազագույն նպատակին հասել ենք. խնդիրը գործադիրի օրակարգում է:
Սակայն ոչ պակաս կարեւոր է նաեւ աջակցության ձեւը եւ բովանդակությունը: Եթե փորձեմ վերաձեւակերպել սրա շուրջ մոտեցումները, ապա կասեմ հետեւյալը.
1. Աջակցել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը
Հերթական թվով աջակցության ծրագիրը չպետք է մշակվի «ցույց տալու համար», այլ պետք է մշակվի կոնկրետ խնդիր լուծելու համար: Սխալ թիրախավորված եւ խնդիր չլուծող ծրագիրը ոչ ոքի չի երջանկացնում: Ավելին, անարդարությայն մթնոլորտ է ստեղծում: Աջակցությունը պետք է լինի առավելագույնս արդյունավետ եւ թիրախային: Այսինքն՝ աջակցել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:
2. Չկրկնել 14-րդ ծրագրի սխալները
Աջակցության ծրագիրը պետք է թիրախավորի ուսանողների սոցիալական խնդիրները, այլ ոչ թե նրանց առաջադիմությունը: Չի կարելի անտեսել հեռակա համակարգում սովորողներին, քանի որ նրանց հեռակա լինելու պատճառը հաճախ այն է, որ ստիպված են զուգահեռաբար աշխատել, ուստի համեմատաբար խոցելի են: Եվ այսպես շարունակ…
3. Քննարկել շահառուների հետ
Լավ ծրագիր կազմելը դժվար գործ է, եթե չկա շահառուների հետ քննարկում: Լավ որոշումներ չեն կարող կայացվել փակ եւ տեղեկատվական առումով «չօդափոխվող» սենյակներում: Սա դասագրքային կանոն է: Ուստի բոլոր շահառուների հետ համագործակցությունը միայն օգտակար է լինելու, այդ թվում՝ ուսանողների
Ես լիահույս եմ, որ որեւէ ուսանող վարձավճարի պատճառով դուրս չի մնալու բուհից: Դա մեր պարտականությունն է՝ որպես հասարակություն եւ պետություն»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ համավարակի հետևանքով ստեղծված տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ քննարկվում է քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ