Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ում Գատուզոն վերադառնում է Ա Սերիա Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico Կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանով Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա ԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ 2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել Ալեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկության

Ամենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելԿմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Կարծիք

Ներքաղաքական հարցերով եթե թշնամու հետ պայմանավորվածություն ես ունենում, ապա դրա համար պետք է վճարես

Ալիևի հետ Նիկոլի պայմանավորվածությունը՝ հրադադարի դիմաց ժամանակ շահել, որպեսզի իր իշխանությունն ամրապնդի, այսինքն ընդդիմության հարցերը լուծի ու Ադրբեջանի համար ընդունելի տարբերակով գա պայմանավորվածության, հայ-բյուզանդական պատմությունն է հիշեցնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Մենք Հայաստանի ու Բյուզանդիայի պատմությունն, որի կայսրերի ու զորավարների մի զգալի մասը հայեր էին, շատ վատ գիտենք, սակայն թուրքերի դասագրքերում կան դրա կարևոր նկարաագրությունները, հատկապես հայերի ու հույների հետ վարվելու մասով։

Օրինակ, վերջերս Թուրքիայում մեծ շուքով նշում էին Մանազկերտի ճակատամարտի հոբելյանը։ Դա Բյուզանդիայի ու Հայաստանի անկման սկիզբն էր։

Ի՞նչ է կատարվել Մանազկերտի ճակատամարտի ժամանակ ու դա ի՞նչ կապ ունի Նիկոլ -Ալիև վերելակային պայմանավորվածության հետ։

1071 թվականին Մանազկերտի մոտ տեղի է ունենում բյուզանդացիների ու սելջուկների ճակատամարտը։ Սերջուկներին առաջնորդում է սուլթան Արփ Արսլանը, բյուզանդացիներին՝ հայազգի կայսր Ռոմանոս 4-րդ Դիոգենը։

Ռոմանոսը հենվում էր հայկական զորագնդերի վրա, որոնց շնորհիվ էլ կայսր էր դարձել։

Ճակատամարտի ժամանակ զորքի մի մասը գլխավորում է Ռոմանոսը, մյուս, պահեստային մասը, նույնպես հայազգի Անդրոնիկոս Դուկասը։

Ճակատամարտի ամենապատասխանատու պահին Անդրոնիկոսը սուտ լուր է տարածում, որ Ռոմանոսը զոհվել է ու սկաված խուճապի ընթացքում հայկական զորագնդերով լքում է մարտի դաշտը։ Գերի ընկած Ռոմանոսին Արփ Արսլանը գլխագնի դիմաց բաց է թողնում, սակայն Անդրոնիկոսը նրան կուրացնում է։ Պատճառն իշխանության համար պայքարն էր։

Մանազկերտի ճակատամարտի արդյունքով Հայկական Լեռնաշխարհը հայտնվում է թյուրքերի տիրապետության տակ։ Դա այսօրվա Թուրքիայի պատմական սկիզբն էր, որը մեր օրերին մեծ շուքով նշում են։

Հետագայում Բյուզանդիայում իշխանության համար ընթացող պայքարում մի կողմն ընդդեմ մյուս կողմի թյուրքերին էր հրավիրում, որի արդյունքում թյուրքերը կամաց-կամաց նվաճում էին Բյուզանդիան։ Թյուրքերն հիմնականում հրավիրվողի դերում են եղել, ինչից միշտ հմտորեն օգտվել են։

Ալիևի հետ Նիկոլի պայմանավորվածությունը՝ հրադադարի դիմաց ժամանակ շահել, որպեսզի իր իշխանությունն ամրապնդի, այսինքն ընդդիմության հարցերը լուծի ու Ադրբեջանի համար ընդունելի տարբերակով գա պայմանավորվածության, հայ-բյուզանդական պատմությունն է հիշեցնում։

Ներքաղաքական հարցերով եթե թշնամու հետ պայմանավորվածություն ես ունենում, ապա դրա համար պետք է վճարես։

Հ.Գ. Իմիջիայլոց, դրանից քիչ առաջ սելջուկներն Անին էին գրավել, որտեղ դաժան պայքար էր ընթանում քաղքեդոնական ու հակաքաղքեդոնական հայերի միջև ու դեռ պետք է հասկանալ, թե սելջուկներն ինքնուրույն էին եկել, թե մի կողմը մյուս կողմի դեմ էր նրանց հրավիրել»։