Ամուլսարի ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին․ Շիրակ Բունիաթյան
Ըստ լրատվականներից մեկի հրապարակման, այսօր վարչապետ
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ը Լիդիանենց հետ հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անձամբ իր և կառավարության համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ ազդակիր համայնքների հավասարակշռված շահն է ու բոլոր որոշումներն ընդունվելու են այս համատեքստում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է բնապահպան ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը։
«Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է նախ պահպանել մայր բնությունը, որը կվտանգվի ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ մետաղական հանքի դեպքում։
Բացի բոլոր հավաստի փաստերից, ԷԼԱՐԴ֊ի եզրակացությունը վկա։
Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է սեփական երկրին չվերաբերվել իբրև խոպանի և մերժել կարճաժամկետ ու վտանգավոր ներդրումները։
Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է լսել ժողովրդի պահանջը և շուրջ 70 տարվա հանքաջրաբուժական առողջարանային ոլորտը ստիպողաբար չփոխարինել հանքարդյունաբերական ճյուղով։
Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է հարգել Ջերմուկ համայնքի բնակիչների անցկացրած հանրագրի շուրջ 3000 ստորագրությունները։
Հարգել հայության մեծամասնության դիրքորոշումը։
Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է Ջերմուկ համայնքում գոյություն ունեցող առողջարանային, հյուրանոցային և հանքային ջրերի շշալցման ոլորտում գոյություն ունեցող հազարավոր մշտական աշխատատեղերը չփոխարինել մի քանի հարյուր և կարճաժամկետ աշխատատեղերով։ Չմոռանանք նաև, որ Ջերմուկը գյուղմթերքների իրացման մեծ շուկա է նաև ոչ միայն շրջակա, այլեւ մյուս շատ համայնքների համար։
Մարդիկ Երևան հասնելու փոխարեն, կարողանում են Ջերմուկում մրցունակ գնով իրացնել իրենց մթերքը։
Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է, որ վերջապես դրսևորեք քաղաքական կամք և այս խնդրին լուծում տաք։
Չի կարելի թողնել, որ իրար հայրենակից, ազգական, հարևան և արյունակից մարդիկ իրենց կողմնորոշումներից ելնելով բևեռանան և նույնիսկ թշնամանան։
ԱՄՈՒԼՍԱՐԻ ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին», գրել է Շիրակ Բունիաթյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը