Կորոնավիրուսի դեմ կիրառվող որ դեղամիջոցներն են վտանգավոր սրտի համար
Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան գիտական վերլուծություն է հրապարակել Circulation ամսագրում, որում կոչ է անում բժիշկներին զգուշորեն նշանակել այն դեղամիջոցները, որոնք որպես կողմնակի ազդեցություն առիթմիա են առաջացնում:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, այդ դեղամիջոցների ցանկում տեղ է գտել նաև կորոնավիրուսի բուժման համար նախատեսված դեղորայքը: «Հաճախ օգտագործվող դեղամիջոցներից շատերը կարող են սրտի կծկումների անկանոն հաճախականություն առաջացնել: Թեև վտանգը մեծ չէ, բուժաշխատողները պետք է հաշվի առնեն, որ իրենց հիվանդի մոտ առիթմիան կարող է խորանալ կամ ձևավորվել դեղամիջոցների պատճառով»,- ասվում է ասոցիացիայի հայտարարության մեջ:
Առիթմիայի ժամանակ, սիրտը կարող է չափազանց արագ խփել (տախիկարդիա), չափազանց դանդաղ (բրադիկարդիա) կամ անկանոն հաճախականությամբ:
Հոդվածում դիտարկվում են այն դեղամիջոցները, որոնք կարող են առաջացնել կամ սրել առիթմիան որպես կողմնակի ազդեցություն:
Հոդվածի հեղինակները նշում են, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում վիրուսով վարակվածներից շատերին քլորոքին, հիդրոքսիքլորոքին և ազիթրոմիցին են նշանակել, որոնք կարող են սրտխփոցի խանգարումներ առաջացնել:
Մի շարք կլինիկական փորձարկումներ են իրականացվել, որոնց արդյունքում հաղորդվել է այդ դեղորայքն օգտագործած հիվանդների մոտ սրտի ռիթմի խանգարումների մասին:
Գիտնականների կարծիքով՝ նման խնդիր կարող են առաջացնել նաև այլ դեղամիջոցներ, ինչպես օրինակ լոպինավիրն ու ռիտոնավիրը, որոնց ընդունումից հետո սրտի քրոնիկ հիվանդություններ ունեցող կամ վիրահատության ենթարկված հիվանդների մոտ կարող է անկանոն սրտխփոց նկատվել:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում