Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և YouTube վիդեոհարթակը համագործակցության պայմանագիր են կնքել Մագնիսական փոթորիկներ և բևեռային լուսաբացներ՝ այս շաբաթվա վերջը ակտիվ կլինի Աննախադեպ սկանդալ Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ինչո՞ւ են տաղանդներն այսօր դժվարությամբ փայլում Հայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականը Միլանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ Հայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարի 5 քաշային կարգերի մեդալակիրները Միլանը վերջնական որոշում է կայացրել Լեաուի հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ Հայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերը The Guardian-ը մանրամասներ է հրապարակել իրանա-ամերիկյան ձախողված բանակցություններից Նա համարվում էր չափավոր և պրագմատիկ դեմք Իրանի իշխանական վերնախավում

Արման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկՖուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և YouTube վիդեոհարթակը համագործակցության պայմանագիր են կնքելՄագնիսական փոթորիկներ և բևեռային լուսաբացներ՝ այս շաբաթվա վերջը ակտիվ կլինիԱննախադեպ սկանդալ Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ինչո՞ւ են տաղանդներն այսօր դժվարությամբ փայլումՀայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականը Միլանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետՀայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարի 5 քաշային կարգերի մեդալակիրներըՄիլանը վերջնական որոշում է կայացրել Լեաուի հարցումՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակՀայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերըThe Guardian-ը մանրամասներ է հրապարակել իրանա-ամերիկյան ձախողված բանակցություններիցՆա համարվում էր չափավոր և պրագմատիկ դեմք Իրանի իշխանական վերնախավումԻրանական վերնախավի շրջանում սրվել են անվտանգության համար վախերըԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է գնահատական տա շահերի բախման առկայության մասով381 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումՈւկրաինական ԱԹՍ-ների գրոհ Կրասնոդարի ուղղությամբ. կա զոհՆերկայացված Սահմանադրության նոր տեքստում ներածությունը չկա, Անկախության հռչակագրին հղումն այնտեղ է. ԳալյանԴատախազությունը պահանջում է Գալստանյանից ՀՀ-ին վերադարձնել 400 հզր դրամով օտարված տարածքը, այդ թվում՝ զորանոցըՄալաթիա-Սեբաստիայում գործող դպրոցներից մեկից 11-ամյա աղջիկը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցՊարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերելՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար. ՄիրզոյանՄիքայել արք․ Աջապահյանը կմնա տնային կալանքի տակԻրանի ԱԳՆ-ն Լարիջանիի սպանությունը ահաբեկչություն է համարումՈւնենք դրական տեղաշարժ. Ավանեսյանը՝ բռնության ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակի մասինՍահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններԻրանի քաղաքականությունը կախված չէ կոնկրետ անհատներիցԻսրայելը նոր հարվածներ է հասցրել ԲեյրութինՄենք ամեն ինչ անում ենք, որ կորցնենք տպագիր մամուլը․ Գեղամ ՆազարյանՊետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծինՍԴ դատավորներին, տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճարներ են տալուՀիմնանորոգվում է Էջմիածին քաղաքից դեպի Աշտարակ քաղաք տանող մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածըՉորրորդ տարին պաշտոնավարող ՍԴ-ի դատավորի աշխատավարձը քանի՞ տոկոսով է բարձր, քան այժմ գործողԱմփոփվել է Առողջ սննդի շաբաթը՝ նվիրված Դպրոցական սննդի միջազգային օրվանUSS Gerald R. Ford ավիակիրը կմտնի Հունաստանի Կրետե կղզու ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաԱրաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները խորհրդակցություն կանցկացնեն Ռիադում16 ինքնաձիգ, մարտական 6 ատրճանակ, գնդացիր, 3 նռնակ ու զինամթերք. բացատրական համատեղ աշխատանքի արդյունքըԿենսաթոշակի բարձրացում, աշխատանքային ստաժի հաշվարկ․ ապրիլի 1-ից ուժի մետ մտնող փոփոխություններըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.03.2026Որպես վրեժ Իրանի նահատակ Լարիջանիի մահվան համարԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվելԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնnւթյան է ենթարկել 1 տարեկան երեխայինՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՎթարային ջրանջատում Արարատի մարզումՀորմուզի նեղուցի վերաբերյալ նոր պայմանավորվածությունն են պետք․ ԱրաղչիԹատերական շաբաթը կանցկացվի մարտի 21-29-ըԵրևանի 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերել է տղամարդու մարմինԱրմավիր քաղաքի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Ռուբիոն հերքել է Կուբայի նախագահին պաշտոնանկ անելու ԱՄՆ-ի մտադրության մասին տեղեկություններըՔարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ըԱպօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել
Կարծիք

Ժամկետային զինվորական ծառայությունից փողով ազատվելը պաշտոնականացնելու փորձերի փոխարեն, պետք է այդ ծառայությունը դարձնել գրավիչ և անվտանգ

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած քաղաքացիներին գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու նախագծին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Անցած տարվա դեկտեմբերին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ, և փաստացի ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից: Այն ժամանակ, հանդիպելով կտրուկ հանրային հակազդեցության, այս նախաձեռնությունը հանվեց շրջանառությունից։ Թվում էր, որ թեման փակված է, և իշխող խմբակցությունը գիտակցում է փողով զինվորական ծառայությունից խուսափելու գաղափարի ողջ կործանարար ազդեցությունը պետության անվտանգության և սոցիալական արդարության վրա։

Սակայն արի ու տես, որ անցած շաբաթ, հերթական համանման տրամաբանությամբ օրենսդրական նախաձեռնությամբ են հադես եկել իշխող խմբակցությունը ներկայացնող երկու առաջատար պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանը և Մխիթար Հայրապետյանը, և նրանց փաստացի հարող ևս մեկ պատգամավոր, Արման Բաբաջանյանը։ Այս անգամ, նրանք առաջարկում են քրեական պատասխանատվությունից ազատել զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց, եթե նրանք պետական բյուջե վճարեն պայմանագրային ծառայության զինծառայողի երկու տարվա վարձատրությանը համարժեք գումար (ենթադրաբար, այդպիսի զինծառայողի վարձելու և խուսափողի փոխարեն նրան բանակ ուղարկելու համար): Այս գաղափարը նոր չի, և մեր հանրային դիսկուրսում շրջանառվում է բավական վաղուց։ Այս գաղափարի ջատագովները բավական համոզիչ մի քանի փաստարկ ունեն՝

Ա) հարուստ ընտանիքները, միևնույն է, տարբեր միջոցներով հնարավորություն են գտնում իրենց երեխաներին ազատել ծառայությունից՝ ավելի լավ է այդ դեպքում պաշտոնականացնել դա, և այդ միջոցները գնան պետական բյուջե ու օգտագործվեն սոցիալապես անապահով խավերից պայմանագրային զինծառայողներ բանակ ներգրավելու համար՝ այդ դեպքում առերևույթ շահում են երկու կողմ էլ;

Բ) արտագաղթի մի մասն էլ պայմանավորված է տղա երեխաներին երկրից հեռացնելու ծնողների ձգտմամբ, ընդ որում արդյունքում երեխաների հետ հաճախ հեռանում են նաև ծնողները՝ սա կկասեցնի արտագաղթը և կնպաստի հեռացածների մի մասի վերադարձին՝ գոնե 27 տարեկանից հետո։ Այսօր արտերկրում մեծ թվով հայազգի երիտասարդներ կան, որոնց Հայաստան վերադառնալուն խոչընդոտում է բանակում ծառայելու պարտավորությունը, մենք դրանով իրենց հնարավորություն ենք տալիս երկիր վերադառնալ;

Գ) քանի ոչ ստացված միջոցները հնարավորություն կտան յուրաքանչյուր ժամկետային զինծառայողի փոխարեն մեկ պայմանագրային ծառայող պահել, բանակը համալրման տեսակետից չի տուժի։ Ավելին, պայմանագրային զինծառայողը ի վերջո ավելի մասնագիտացած է դառնում իր գործում, և որպես հետևանք՝ ավելի արդյունավետ։

Այս փաստարկները անհիմն չեն, և հասարակության որոշակի մասում դրական արձագանք են ստանում, ուստի լուրջ քննարկման կարիք ունեն, և այստեղ ևս հիմնավոր հակափաստարկներ են պետք։ Ստորև փորձեմ շարադրել մի քանիսը՝

Ա) Ընդհանրապես, եթե որևէ արարք մեր օրենսդրությամբ քրեորեն պատժելի է, ապա չի կարելի օրինականացնել պատժից փողով ազատվելը՝ վաղը նույն տրամաբանությամբ կարելի է մարդասպանին կամ բռնաբարողին էլ պատժից ազատել, եթե նա տուժողի հարազատներին մեծ փոխհատուցում է տրամադրում։ Այլապես, մենք ընդունում ենք, որ զինվորական ծառայությունից խուսափելը ընդհանրապես քրեորեն պատժելի չի, և ընդամենը վարչական իրավախախտում է, և դրա համար ընդհանարապես որևէ քրեական պատիժ չենք նախատեսում (ինչին ես անձնապես դեմ եմ):

Բ) Ժամկետային ծառայությունից փողով ազատվելը պաշտոնականացնելով, մենք սրում ենք երկրում հակասությունը հարուստների և աղքատների միջև, և էլ ավելի բևեռացնում առանց այդ էլ պառակտված հասարակությունը։ Փաստացի, մենք ասում ենք, որի երկրի պաշտպանությունը աղքատների գործն է, իսկ հարուստների գործը փող աշխատելն է։ Սրա երկարաժամկետ բացասական հետևանքները ոչ ոք չի հաշվարկել, իսկ իրականության մեջ, սա ուղիղ ճանապարհ է երկրում «ծառայածների» ու «չծառայածների» երկու հակընդեմ բանակներ ստանալու համար, որոնք ունեն իրար հակադիր ենթամշակույթ, հաճախ արհամարում ու ատում են իրար;

Գ) Այս նորմի կիրառման համար 27 տարեկանի տարիքային սահման դնելով, մենք նպաստում ենք համապատասխան «արտագաղթային» վարքագծի՝ նյութապես ապահով ընտանիքների երիտասարդներին հնարավոր տարբեր միջոցներով երկրից դուրս բերել, հետո 27 տարեկանում նրանց վերադարձնել, և փողով օրինականացնել նրանց ծառայությունից խուսափելը։ Իրականում, անձը մինչև 45 տարեկան պահեստազորի մեջ է, այսինքն մարտունակ է, և որևէ խելամիտ պատճառ չկա, թե ինչու նրա վրա մինչև այդ տարիքն էլ չպետք է տարածվի վերադառնալու դեպքում պարտադիր ժամկետային ծառայություն անցնելու պայմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա արդեն երկու և ավել երեխա ունի, կամ էլ ունի գիտական և այլ նշանակալի նվաճումներ, որոնք բոլոր դեպքերում գործող օրենսդրությամբ կազատեին նրան բանակային ծառայությունից;

Դ) Նախնական հաշվարկներով, երկրի բնակչության առնվազն 20-25%-ը ֆինանսապես հնարավորություն կունենա "օգտվել" այս օրենքի ընձեռած հնարավորությունից (թեև դեռ չի նշանակում, որ կօգտվի), դա մեր զորակոչային ռեսուրսի շոշափելի կորուստ է, որը հատուցելը այդքան էլ հեշտ չի, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Արդեն հիմա էլ բանակի կեսից ավելին պայմանագրային հիմունքներով է ծառայում, և այնպես չէ, որ կարելի է հեշտորեն հազարավոր նոր պայմանագրային ծառայողներ գտնել, զինկոմիսարիատներում հիմա էլ առանձնապես ցանկացողների հերթեր չկան;

Ե) Ժամկետային ծառայությունը անհրաժեշտ է ոչ միայն գործող բանակը համալրելու համար, այլև մարտունակ մոբիլիզացիոն ռեսուրս ստեղծելու՝ հնարավոր պատերազմի դեպքում։ Առաջարկվող օրենքի փոփոխությունը շոշափելի հարված կհասցնի նաև մեր մոբիլիզացիոն ռեսուրսին, այս դեպքում արդեն առանց որևէ փոխհատուցման, քանի որ ծառայությունից փողով ազատվածը պատերազմի դեպքում էլ այլևս հայրենիք չի պաշտպանելու, ավելին՝ նա կարող է այդ պայմաններում հեշտ զոհ դառնալ։ Ուստի ցանկացած քաղաքացի, որը վերադառնում է երկիր, եթե նույնիսկ ի վերջո ազատվում է երկու տարվա բանակային ծառայությունից, պետք է առնվազն անհրաժեշտ ուսումնա-մարտական պատրաստություն անցնի և համալրի պահեստազորը;

Զ) Պատերազմող երկրում, այսպիսի նախաձեռնությունները ընդհանրապես բարոյալքող են, և հասարակության որոշ շերտերի մոտ պատրանք են ստեղծում, որ ինչ որ մեկը իրենց երեխաների փոխարեն պետք է պաշտպանի երկիրը, իսկ իրեն վայելեն միայն խաղաղության բարիքները։ Փաստարկները, որ իրենց երեխան դուրսը լավ կրթություն է ստացել, և ափսոս է նրա երկու տարվա ժամանակը, այլևս արժանահավատ չեն՝ այսօրվա արագ տեխնոլոգիապես հագեցող բանակում ամենալավ կրթությունն էլ կարելի է խելամիտ կիրառել, և նույնիսկ հնարավորություն տալ նույն երիտասարդին ծառայության ընթացքում կատարելագործել իր գիտելիքները, դրա օրինակներ արդեն կան;

Է) Զինվորական ծառայությունը քաղաքացու առանցքային պարտականությունն է երկրի առջև։ Եթե նա պաշտոնապես հրաժարվում է այդ պարտականությունը կատարելուց, ավտոմատ պետք է զրկվի նաև բազմաթիվ իրավունքներից (ընտրական, սոցիալական ապահովության, հարկային արտոնություններից, պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, և այլն), ոչ թե պարզապես մեկանգամյա տուգանք մուծի և անարդար առավելություն ստանա իր տարեկիցների նկատմամբ։ Այս նախաձեռնույթամբ նախատեսվում է ընդամենը պետական պաշտոններ զբաղացնելու իրավունքից զրկում, բայց դա բոլորովին էլ բավարար հատուցում չի՝ զինվորական ծառայությունից գիտակից հրաժարվելու դիմաց։ Եթե այս կամ այն պատճառով հայրենիք վերդարձող երիտասարդը դժվարանում է մարտական պայմաններում ծառայել (արդեն ընտանիք ունի, առողջության խնդիրներ, և այլն), ի վերջո, կարելի նաև նրան հնարավորություն տալ այլընտրանքային քաղաքացիական ծառայություն իրականացնել, նվազագույն անհրաժեշտ ուսումնամարտական պատրաստություն անցնելուց հետո, սակայն ծառայությունը պարզապես դրամական փոխհատուցմամբ փոխարինելը այլասերում է այդ պարտականության բուն իմաստը։

Մեզնից շատ ավելի հարուստ երկրներում (ինչպիսիք են Իսրայելը կամ Սինգապուրը), որոնք վաղուց հնարավորություն ունենին անցնելու միայն պայմանագրային բանակի, ժամկետային ծառայությունը ոչ միայն պահպանվում է, այլև պատասխանատվություն է և պատիվ, և բացարձակ արդարացված անհրաժեշտություն՝ իրական արտաքին վտանգի առկայության պայմաններում։ Մեզ մոտ էլ, ժամկետային զինվորական ծառայությունից փողով ազատվելը պաշտոնակացնելու պարբերաբար կրկնվող փորձերի փոխարեն, պետք է այդ ծառայությունը դարձնել առավելագույնս գրավիչ և անվտանգ, մեր բանակը պետք է դառնա տարածաշրջանում տեխնոլոգիապես ամենահագեցած և արդիականը, իսկ յուրաքանչյուր զինծառայող էլ պետք է ծառայությունից հետ վերադառնա հոգով և մարմնով կոփված, նոր գիտելիքներվ և կարողություններով հարստացած, և իր ծառայության համար վաստակած պատվի ու նաև հանրային արտոնությունների հստակ գիտակցությամբ։

Մենք արդեն այս ճանապարհին ենք վերջին մի քանի տարիներին, և մեր Պաշտպանության նախարարությանը շարունակաբար պետք է դրա վրա կենտրոնացի իր հիմնական ջանքերը։ Այս նպատակով պետք է նաև ամեն տարի ընդլայնել մեր պաշտպանական ծախսերը ու բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, զորացրվելուց հետո էլ բանակում արժանապատիվ ծառայածները համարժեք արտոնություններ տրամադրել պետության կողմից։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներն էլ պետք է վերջապես դադարեցնեն ծնողների վախերի էժանագին շահարկումը և գիտակցեն, որ մենք արդեն 30 տարվա անկախ պետություն ենք, պետք է վերջապես սկսենք հարգել մեր պետության առանցքային ինստիտուտները ու այսպիսի օրենսդրական նախաձեռնություններով այլևս չխարխլենք դրանք»։