Եթե չափահաս քաղաքացիները տուգանվելու համար են մատերիալ, ապա նրանց զավակները մատերիալ են դիմակի վրա փող լվանալու համար
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եվ ուրեմն, դպրոցներում դասերը լինելու են կիսատ -պռատ, այնքան կիսատ-պռատ, որ աշակերտները ոչինչ չեն կարողանալու սովորել։
Աշակերտները լինելու են դիմակներով։
Դասերը սկսվելու են ուստարվա կեսից, մի կեսն էլ արձակուրդ է լինելու։ Դասերը կրճատված սկզբունքով են, շաբաթը 3 օր։ Աշակերտները գրատախտակի մոտ չեն գնալու դաս պատասխանելու, միջանցք չեն դուրս գալու, բուֆետ չեն գնալու։
Պարզ է, որ այս պայմաններում ոչ թե լավ չեն սովորելու, այլ ընդհանրապես դաս չեն սովորելու։
Եվ ուրեմն, ինչո՞ւ կազմակերպել այսպիսի ուսուցում, որից ուսուցանվողներին ոչ մի օգուտ չկա։
Պատասխանն իմանում ենք ՀՀ կառավարության նիստի սեպտեմբերի 3-ի առանց զեկուցման եւ քննարկման ընդունված որոշումից։ Այնտեղ որոշակի այլաբանությամբ գրված է, որ միայն սեպտեմբեր ամսին, միայն 15 օրվա համար կառավարությունը «Տավուշ տեքստիլից» գնում է 650 միլիոն դրամի դիմակներ։ Իսկ աշակերտները դպրոց են գնալու ոչ թե սովորելու, այլ այդ դիմակները կրելու համար։
Եվ ուրեմն, եթե չափահաս քաղաքացիները տուգանվելու համար են մատերիալ, ապա նրանց զավակները մատերիալ են դիմակի վրա փող լվանալու համար։
#սիլլոգիզմ»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը