Բաքվի մետրոպոլիտենի նախկին ղեկավարը պետությունից հարյուր միլիոնավոր դոլարներ է գողացել
Բաքվի մետրոպոլիտենի նախկին ղեկավար Թագի Ահմեդովը պետությունից հարյուր միլիոնավոր դոլարներ է գողացել: Այս մասին դատարանում մեքենայությունների գործով լսումների ընթացքում հայտարարել է Ադրբեջանի ՆԳՆ-ի նախկին գեներալ Աքիֆ Չովդարովը։
Նախկին գեներալի խոսքով՝ 7 տարի ինքը Թագի Ահմեդովի համակարգողն է եղել, սակայն երբեք անձմաբ նրա հետ չի հանդիպել։
Պարզվել է, որ մետրոների անցումային կայարաններում մինչեւ 1200 վաճառակետեր են գործել։ Այդ տեղերի վարձակալության համար ամսական 300-1500 մանաթ գումնար է գանձվել։ Թագի Ահմեդովի զարմիկի՝ Շովգի Ահմեդովի տվյալներով՝ Բաքվի մետրոպոլիտենը պայմանականորեն 5 գոտու է բաժանված եղել։ Չովդարովի խոսքով՝ Թագի Ահմեդովը վստահեցրել է, որ վարձակալաման գումարների շնորհիվ նա տարեկան 1,2 մլն մանաթ պետբյուջե է փոխանցել։
Համեստ հաշվարկներով՝ 1 տարում վարձակալման վճարները կազմել են 12 միլիոն դոլար, իսկ երբ 2007 թվականից դրանք տրվել են մետրոպոլիտենին, 100 մլն դոլար է գանձվել։ Նրա խոսքով՝ պարզվել է, որ 2008-2015 թվականներին Թագի Ահմեդովի որդին՝ Ռաուֆ Ահմեդովը ավելի քան 100 միլիոն մանաթ է «վաստակել»։
Չովդարովի հավաստմամբ՝ ընդհանուր առմամբ յուրացված գումարը գերազանցում է 200 մլն-ը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են