Նոր դեղամիջոցը կօգնի սուպերբակտերիաների դեմ պայքարում
Պերդյու համալասրանի (Ավստրալիա) գիտնականները մշակել են նոր դեղամիջոց, որը կարող է արդյունավետ լինել մահացու վտանգավոր եւ հակաբիոտիկների հանդեպ կայուն էնտերոկոկերի դեմ։ Այս բակտերիաներն ամեն տարի միայն ԱՄՆ-ում սպանում են 2 հազար մարդու։
Ինչպես հաղորդվում է Journal of Medicinal Chemistry-ում հրապարակված հոդվածում, հետազոտողները կենսաբանորեն ակտիվ մոլեկուլները ստացել են ացետազոլամիդ դեղամիջոցի հիման վրա՝ դեղամիջոց, որը 80 տարուց ավելի օգտագործվել է գլաուկոմայի, մշտական սրտային անբավարարվածության եւ այլ հիվանդությունների դեմ պայքարում։ Այս նյութերը մեծ ակտիվությամբ են օժտված ընդդեմ էնտերոկոկերի կլինիկական շտամների։ Որոշ մոլեկուլներ արագ ներծծվում են եւ պայքարում համակարգային ինֆեկցիայի դեմ, իսկ մյուսները կարող են բակտերիաները ոչնչացնել աղեստամոքսային տրակտի մեջ։
Շատ հաճախ էնտերոկոկերով վարակվում են հոսպիտալացված մարդիկ, ուստի այս բակտերիաները դասվում են ներհիվանդանոցային ինֆեկցիաներին։ Դրանք կարող են դառնալ պերիտոնիտի պատճառ, երբ որովայնային խոռոչում է հայտնվում աղիների պարունակությունը։ Ինչպես եւ մնացյալ սուպերբակտերիաները, էնտերոկոկերը օժտված են հակաբիոտիկային մեծ կայունությամբ։ Սա նշանակում է, որ դրանց դեմ անչափ դժվար է պայքարել, քանի որ դեղամիջոցների մեծ մասը դրանց դեմ ուղղակի անարդյունավետ է։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում