Մենք որպես ազգ նոր-նոր պետք է ձեւավորվենք եւ գտնենք մեր արժանապատվությունը
Այո, մենք հին ենք, շատ հին ենք: Ունենք հարուստ պատմություն, հարուստ ժառանգություն, բայց մեր պատմության մոտ հազարամյա ամոթալի շրջանը (11-19-րդ դարեր) ծանր հետք է թողել մեր վրա:
Մինչեւ վերջ անկեղծ լինենք: Մենք պետք է նորանոր ջանքեր գործադրենք պետություն ունեցող, այն մեր մեջ կրող ազգի վերածվելու համար: Ցավոք, վերջին տարիներին այս առումով ոչինչ չի արվում: Հակառակը, մեր կողքին ապրողներն իրենց այնպես են պահում, կարծես պետություն չունեցող ժողովուրդ լինեն:
Ինչ ասես այն հայ ծնողներին, որոնք ապրում են Հայաստանում, անկախ Հայաստանում, բայց փնտրում են դայակ՝ ռուսերենի իմացությամբ: Ինչ ասես Հայաստանում ապրող այն ծնողներին, որոնք իրենց երկու, երեք, հինգ տարեկան երեխաների հետ խոսում են ռուսերեն եւ փորձում նրանց խցկել ռուսական դասարաններ:
Չեխովի անվան դպրոցի մեր աղբյուրները վկայում են, խնդրում բարձրաձայնել այն մասին, որ շատ հայ ծնողներ զանազան զարտուղի ճանապարհներ են գտնում իրենց երեխաներին ռուսական դասարաններում տեղավորելու համար:
Գործը հասել է նրան, որ երեխաներին ռուս կամ ռուսաստանցի խնամակալ են ձեւակերպում, որ այդ թղթերով խցկեն ռուսական դասարաններ:
Եւս մի զարհուրելի փաստ: Այս անգամ Պուշկինի անվան դպրոցի մեր աղբյուրները հայտնում են, որ առաջին դասարանում ծնողական ժողովներ են հրավիրել եւ ծնողներին հայտնել, թե ֆիզկուլտուրան պետք է շաբաթը երկու անգամ լինի, բայց անելու են մեկ անգամ, իսկ դրա փոխարեն ռուսերեն են անցնելու, քանի որ օրենքով ռուսերենը որպես օտար լեզու երկրորդ դասարանից պետք է անցնեն: Ծնողների մեծամասնությունը հիացական բացականչություններ են արձակել:
Կարծում ենք, որ համապատասխան մարմինները պետք է շատ արագ միջոցներ ձեռնարկեն այս խայտառակությունը վերացնելու համար, իսկ մենք էլ ազգովի մտածենք, թե որ դարում ենք թողել մեր ազգային արժանապատվությունը: Վստահ եղեք, որ եթե գտնենք այդ արժանապատվությունը, ապա ոչ միայն ռուսախոս դայակ չենք փնտրի մեր երեխաների համար, այլ ընտրակաշառք էլ չենք վերցնի:
Top-News.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են