Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութի փորձարկումները, որը «զերծ է առաջին պատվաստանյութի կողմնակի ազդեցություններից»
Ռուսաստանում սկսվել են կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութի փորձարկումները, որը «զերծ է առաջին պատվաստանյութի կողմնակի ազդեցություններից», գրում է Daily Mail-ը։
Նոր պատվաստանյութը մշակվել է «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնում։
EpiVacCorona անվանումով երկրորդ ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կավարտվեն սեպտեմբերին, 57 կամավորների մոտ, որոնց վրա արդեն իրականացվել են փորձարկումները, կողմնակի ազդեցություններ չեն հայտնաբերվել։
Պատվաստանյութը նպատակ ունի 14-21 օր ընդմիջման ընթացքում երկու ներարկումների միջոցով օրգանիզմում իմունիտետ ձևավորել։
Ռուսաստանում հույս ունեն, որ այն կգրանցվի հոկտեմբերին, իսկ արտադրությունը կսկսվի նոյեմբերին։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթներ առաջ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։
Դեղամիջոցն իրենից ներկայացնում է ներմկանային ներարկման լուծույթ:
Պատվաստումները ծրագրում են անցկացնել 2 փուլով. սկզբում առաջին բաղադրիչով, երեք շաբաթ անց` երկրորդ:
ՌԴ առողջապահության նախարարությունում տեղեկացրել են, որ կրկնակի պատվաստումը թույլ է տալիս մինչև երկու տարի ժամկետով իմունիտետ ձևավորել օրգանիզմում:
Արևմուտքում կասկած են հայտնել ռուսական գրանցված պատվաստանյութի արդյունավետության ու անվտանգության հարցում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում