Պեկինում արդեն առանց դիմակի են փողոց դուրս գալիս
Պեկինի բնակիչներին հունվարից ի վեր առաջին անգամ օգոստոսի 20-ից սկսած թույլ կտան առանց պաշտպանիչ դիմակի փողոց դուրս գալ, այս մասին գրում է iz.ru կայքը՝ հղում տալով Հիվանդությունների կանխարգելման մայրաքաղաքային կենտրոնի տարածած հայտարարությանը։
Միևնույն ժամանակ, անծանոթ մարդկանցից ոչ մեծ հեռավորության վրա գտնվելիս նախկինի պես անհրաժեշտ է դիմակ դնել։
Նշվում է, որ մարզադաշտերում և մարզասրահներում դիմակ դնելը պարտադիր չէ, եթե դա համաձայնեցված է հաստատության ղեկավարության հետ։
Այժմ Պեկինի հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակված երկու հիվանդ է մնացել։ Մայրաքաղաքի բոլոր շրջաններում համաճարակաբանական վտանգին արձագանքման թուլացված համակարգ է գործում։
Հուլիսի սկզբին Պեկինի իշխանությունները կորոնավիրուսի սահմանափակումների թուլացման շրջանակում քաղաքը լքել ցանկացողների մեծ մասից COVID-19-ի՝ բացասական պատասխանով թեստ չեն պահանջել։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...