Մարդկանց ֆիլտրող օրգաններում հայտնաբերել են պլաստիկե մասնիկներ, որոնք կարող են դիաբետ եւ անպտղություն առաջացնել
Մարդու գրեթե բոլոր ֆիլտրող օրգաններում կարելի է գտնել պլաստիկի մանրադիտակային մասնիկներ, պարզել են Արիզոնայի համալսարանի գիտնականները։ Պլաստիկով աղտոտման փաստը հաստատվել է դոնորների թոքերի, լյարդի, փայծաղի եւ երիկամների հյուսվածքների անալիզով, հայտնում է MedicineNet-ը։.
Գիտնականների խոսքով՝ բացառված չէ, որ պլաստիկի մասնիկներից արտազատվող միացությունները հրահրում են դիաբետի, ճարպակալման, սեռական դիսֆունկցիայի եւ անպտղության զարգացում։ Նաեւ բուն մասնիկները կարող են գործել որպես քաղցկեղածին գրգռող ագենտներ․ դրանք կարող են իրենց ազդեցությամբ նման լինել ազբեստին, որի մասնիկները, մարդու մարմնի մեջ հայտնվելով, առաջացնում են բորբոքում եւ քաղցկեղ։
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ ամեն շաբաթ ուտում են միջինը մոտ 5 գրամ պլաստիկ, ինչը համարժեք է մեկ վարկային քարտին։ Այդ մասնիկներն այնքան փոքր են, որ կարող են մարսողական համակարգից թափանցել արյան հոսքի մեջ, որի հետ տարածվում են մարմնում եւ արդյունքում նստում ֆիլտրող օրգաններում՝ թոքերում, երիկամներում, լյարդում։
Ըստ գիտնականների՝ խոսքը 5 միլիմետրից փոքր տրամագծով պլաստիկե կտորների մասին է․ դրանք չափազանց դժվար է նկատել։ Միաժամանակ, այդպիսի մասնիկներ կարող են պարունակվել ջրատարի եւ շշալցված ջրի մեջ, օդում եւ սննդամթերքում, հատկապես ձկան մեջ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում