Արայիկ Հարությունյանը չի կարող ինձ ազատել աշխատանքից. կարո՞ղ է ինքն է ստեղծել կրթահամալիրը. Աշոտ Բլեյան
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը հրաժեշտ կտա պաշտոնին, քանի որ լրանում է նրա 65 տարին։ Հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Factor.am-ը դիմեց Բլեյանին։
«Արայիկ Հարությունյանը չի կարող ինձ ազատել աշխատանքից։ Օրենք կա։ Մեր կրթահամալիրը ՊՈԱԿ է և համաձայն ՊՈԱԿ-ների մասին օրենքի՝ տնօրենի պաշտոնավարությունը դադարում է, երբ նա դառնում է 65 տարեկան։ Ստացվել է այնպես, որ ես ծնվել եմ 1955 թվականին և սեպտեմբերին դառնում եմ 65 տարեկան։ Մեր կրթահամալիրը հունիսի 4-ին դիմել է կառավարություն, որպեսզի դառնանք պետական հիմնադրամ։ Դեռ որոշում չկա»,-ասաց նա։
Բլեյանը հայտնեց, որ երեքշաբթի իրենց կրթական համայնքը հավաք է նշանակել։ «Եթե կառավարությունն անգործության մեջ է, ապա մենք պետք է քննարկենք իրավիճակը։ Քննարկումը երևի թե առցանց կլինի։ Ի՞նչ է պատահել. կարո՞ղ է Արայիկ Հարությունյանը կամ Նիկոլ Փաշինյանն են կրթահամալիրը ստեղծել։ Այն ստեղծվել է 1989 թվականին՝ բազմաթիվ մարդկանց ջանքերով»,- շեշտեց Աշոտ Բլեյանը։ Factor.am-ը վաղը կդիմի նաև ԿԳՄՍ՝ պարզաբանում ստանալու համար։ Մերի Մարտիրոսյան
factor.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում