Սիրիան Ռուսաստանից կներկրի կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութը
Օգոստոսի 12-ին Դամասկոսի պետական համալսարանի տնօրեն Նպուղ ալ Աուն հայտարարել է, որ առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում Սիրիան Ռուսաստանից ներկրելու է վերջինիս գրանցած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Դա տեղի կունենա այն բանից հետո, երբ Ռուսաստանն ավարտած կլինի իր վերջնական փորձերը և ապացուցված կլինի պատվաստանյութի անվտանգությունը: Այս մասին գրում է Բեյրութի Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը:
Աուն հայտարարել է նաև, որ շուրջ 20 պետություն Ռուսաստանից ցանկանում է ներկրել պատվաստանյութը և ՌԴ հսկողությամբ այն արտադրելու իրավունք է ստացել, ինչը դրական ազդեցություն կունենա կորոնավիրուսի հաղթահարման գործում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին:
Կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին գրանցված պատվաստանյութը «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ:
«Սպուտնիկ 1»-ն ամբողջ աշխարհում ակտիվացրել է տիեզերական հետազոտություները։ Կորոնավիրուսի դեմ նոր ռուսական պատվաստանյութը միջազգային հանրության համար նման նշանակություն ունի, ուստի՝ այս համեմատության արդյունքում էլ այն «Սպուտնիկ 5» անվանումն է ստացել»,- ասվում է անվան ընտրության բացատրության մեջ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում