13 եւ 14 տարեկան երեխաներ են զոհվել. ցեղասպանություն Հայաստանի ճանապարհներին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 8-ին, ժամը 19:20-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2101» մակնիշի 56 FU 272 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ս. Մ.) և կվադրոցիկլը, ինչի հետևանքով վերջինիս վարորդ՝ 2003 թ. ծնված Հ. Ի.-ը և ուղևոր՝ 2004 թ. ծնված Գ. Խ.-ը Արտաշատի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել են։
Shamshyan.com կայքը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցի թիվ 15 տան դիմաց։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացած երեխաները Բերքանուշ գյուղից էին, մեկը 14-ամյա Հովհաննես Իսկանդարյանն էր, իսկ մյուսը՝ 13-ամյա Գոռ Խաչատրյանը, իսկ վիրավորը 13 տարեկան Երեմ Հախվերդյանն է:
Այս ողբերգությունը կարո՞ղ է սթափեցնել մեզ: Այն աստիճանի բարոյալքման մեջ ենք, որ դժվար է հավատալ, որ կսթափվեն բոլոր նրանք, ովքեր վայրենու նման են վարում ավտոմեքենաները: Պատկերացնո՞ւմ եք, թե գյուղական ճանապարհին ինչ արագություն է զարգացրել «01»-ը, որի հարվածից կվադրոցիկլը նման վիճակում է հայտնվել:
Իսկ երբ կհասկանան ծնողները, որ երեխաների հաշվին չի կարելի թիթիզանալ, լոպազանալ: Եթե 14 կամ 13 տարեկան երեխան կվադրոցիկլ չվարեր փողոցներում, ապա դրանցից նրանք չէին տուժի:
Սարսափելի վիճակ է մեր երկրում: Ողբերգական վիճակ: Տգիտությունը խժռում է մեր երկիրը:
Բառիս բուն իմաստով Հայաստանի ճանապարհներին, բոլոր ճանապարհներին պետք է արտակարգ դրություն մտցնել, իսկ արագությունը գերազանցողներին պետք է զրկել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ ավտոմեքենան պետք է բռնագրավել:
Top-News.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են