Թքած, թե մոնղոլներն ազատ ընտրություններ են անցկացնում, բայց դե մերն ուրիշ է
Մոնղոլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Խալթամագիյն Բաթուղլան:
«Մոնղոլիան հաղթեց», - հայտարարել է ընդդիմադիր թեկնածուն՝ չսպասելով ուրբաթ օրը անցկացված ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը:
54-ամյա Բաթուղլան, ով ստացել է ձայների 50.8 տոկոսը, մասնագիտությամբ նկարիչ է եւ սամբոյի ու ձյուդոյի ազգային հավաքականի անդամ: Ընդդիմադիր թեկնածուն հայտնի է նաեւ իր բիզնես գործունեությամբ: Նա խոստանում է պաշտոնը ստանձնելուն պես սկսել զբաղվել երկրի պետական պարտքի մարմամբ:
Խալթամագիյն Բաթուղլայի հիմնական մրցակիցը Մոնղոլիայի իշխող Ժողովրդական կուսակցության թեկնածու եւ խորհրդարանի խոսնակ Միեգոմբըն Էնխբոլդն է, ով ստացել է քվեների 40․6 տոկոսը:
Այսպիսով, Մոնղոլիայում հաղթել է ընդդիմադիր թեկնածուն: Մոնղոլիայում տեղի են ունեցել հերթական ազատ եւ արդար ընտրությունները: Մոնղոլիայի տնտեսությունը կշարունակի իր առողջ զարգացումը:
Հիմա Հայաստանում կառավորղ վերնախավը զարմանք է ապրում, թե այդ ինչու չեն կեղծել ընտրությունների արդյունքները, փող չեն բաժանել, շրջիկ խմբեր չեն ձեւավորել: Հայաստանյան, այսպես կոչված, որոշ ընդդիմադիրներ էլ իրենց հերթին զարմացել են, թե ինչու Խալթամագիյնը ընթացքում հաջող գործարք չի կնքել գործող իշխանությունների հետ:
Մի խոսքով, թքած ունենք, որ մոնղոլները նորմալ երկիր ունեն եւ ազատ ընտրություններ են անցկացնում, փոխարենը մենք վեց հազար տարի առաջ հզոր պետություն ենք ունեցել եւ Արարատն էլ աշխարհի ամենագեղեցիկ լեռն է:
Top-News.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են