Քոչարյանի դեմ գործի քննությունը ուղեկցվում է բոլոր հնարավոր խախտումներով. (տեսանյութ)
Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունն են։ Այս մասին այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Մի պարզ պատճառով։ Պատկերացրեք 80 հատոր գործ են ուղարկել դատարան, և այս ժամանակահատվածում դա 100-ից ավելի հատոր է դարձել։ Երկրորդ, դուք տեսել եք դատական նիստերի չկայացման պատկերը։ Բոլորը հիշում են, թե մարտ-ապրիլին մենք ինչ իրավիճակում էինք հայտնվել, մենք որևէ տեղեկություն դատավորի մասին չունեինք։ Հիմա այս պայմաններում խոսում են ձգձգելու մասին: Նման բան առհասարակ գոյություն չունի։ Հենց առաջին օրվանից իրավունքների այնպիսի խախտումներ են տեղի ունեցել՝ անձեռնմխելիությունից մինչև սեփականության իրավունք, որոնք պետք է քննարկվեին և բնականոն շարունակվեին»,- նշեց նա։
Արամ Վարդևանյանի խոսքով՝ միջազգային պրակտիկայում չկա որևէ մեծածավալ քրեական գործ, որի վճիռը կայծակնային արագությամբ կայացվել է։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել է այսօրվա նիստը, քանի որ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չէր կարողացել ներկայանալ նիստին։ Պողոսյանը դատարանին գրավոր դիմում էր ներկայացրել առ այն, որ հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով չի կարող ներկա լինել այսօրվա դատական նիստին։ Բացի այդ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ լինելու է ամենամյա արձակուրդում։ Արձակուրդ մեկնելու մասին տեղեկությունը վրդովեցրեց մեղադրող դատախազներին և տուժող կողմի ներկայացուցիչներին
«Հենց պաշտպանական կողմից է ներկայացվում արձակուրդի ցանկություն, տեսնում եք ինչպիսի ըմբոստություն է նկատվում, բայց մյուս կողմից մենք ունեինք իրավիճակ, երբ նույն դեկտեմբերին 4 դատական նիստ չունեցանք, որևէ մտահոգություն դա ոչ մեկի մոտ չէր առաջացնում՝ թե մեղադրող կողմի, թե տուժող հանդես եկող անձանց ներկայացուցիչների մոտ»,- ասաց Արամ Վարդևանյանը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը