Կորոնավիրուսի դեմ ղազախական պատվաստանյութի մշակողները փորձարկել են այն իրենք իրենց վրա
Ղազախ գիտնականները, ովքեր կորոնավիրուսի դեմ տեղական պատվաստանյութ են մշակել, փորձարկել են այն իրենք իրենց վրա:
«COVID-19-ի դեմ ղազախական պատվաստանյութի յոթ մշակողներն ինքնակամ փորձարկել են այն իրենք իրենց վրա` վրավիրուսի հետ աշխատելիս անվտանգություն ապահովելու համար: Պատվաստանյութը մշակվել է Կենսաբանական անվտանգության խնդիրների գիտահետազոտական ինստիտուտում (ԿԱԽԳՀԻ)»,- պատմել են Ղազախստանի կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունում:
Ինստիտուտի տնօրեն Կունսուլու Զաքարիան նշել է, գիտնականներն իրենց լավ են զգում եւ շարունակում են աշխատել: Չակտիվացված պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումների արդյունքներն ուղարկվել են Դեղամիջոցների փորձաքննության ազգային կենտրոն` փորձագիտական աշխատանքների համար, որոնք կավարտվեն մոտավորապես օգոստոսի կեսերին:
«Սեպտեմբերին Ղազախստանի առողջապահության նախարարությունից թույլտվություն ստանալուց հետո ակնկալվում է, որ կլինիկական փորձարկումների առաջին փուլը կսկսվի Ալմա-Աթայի կլինիկայում 18-ից 50 տարեկան 44 կամավորների վրա, ովքեր COVID-19-ի նկատմամաբ հակամարմիններ չունեն: Պատվաստումից հետո նրանք 42 օր հսկողության տակ կլինեն: Այնուհետու հոկտեմբերի կեսերին նախատեսվում է սկսել կլինիկական հետազոտությունների երկրորդ փուլը, որը պետք է ավարտվի 2020 թվականի դեկտեմբերին»,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Թեկնածուների պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների դրական արդյունքների դեպքում Ղազախստանը պատվաստանյութ կարտադրի Ժամբիլի շրջանի Օթար գյուղի կենսաբանական անվտանգության խնդիրների գիտահետազոտական ինստիտուտին կից կառուցվող կենսադեղագործական գործարանում: Նախատեսվում է, որ գործարանը միջազգային ստանդարտներին համապատասխան իմունոբիոլոգիական դեղամիջոցներ կարտադրի, այդ թվում` պատվաստանյութեր COVID-19-ի դեմ:
Ղազախստանի հետազոտական ինստիտուտի` կորոնավիրուսի դեմ երկու թեկնածու պատվաստանյութ ներառված է ԱՀԿ ցուցակում եւ հաջողությամբ անցնում է նախակլինիկական փորձարկումները: Ղազախստանի առաջին ոչ ակտիվացված պատվաստանյութը գրանցվել է ԱՀԿ կայքում մայիսի 15-ին: COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստանյութն ԱՀԿ կայքում գրանցվել է հուլիսի 31-ին, այն մշակվել է վիրուսի մակերեսային սպիտակուցների հիման վրա:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում