Վիտամին D-ի ընդունումը չի կարող դեպրեսիայից պաշտպանել միջին եւ մեծ տարիքի մարդկանց. հետազոտություն
Վիտամին D-ի ընդունումը չի կարող դեպրեսիայից պաշտպանել միջին եւ մեծ տարիքի մարդկանց: Այս մասին վկայում են նոր խոշորամասշտաբ հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են JAMA ամսագրում:
Չնայած նրան, որ շատերը վիտամին D են ընդունում տրամադրության լավացման համար, նոր հետազոտության հեղինակ, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի գլխավոր հիվանդանոցի հոգեբուժության բաժանմունքի բժիշկ Օլիվիա Օկերեկեն իր հետազոտության արդյունքներով հայտնաբերել է, որ այդ վիտամինի ընդունումը որեւէ էական օգուտ չի կարող տալ՝ դեպրեսիայի կամ տրամադրության լավացման տեսանկյունից:
Գիտնականի հետազոտությանը մասնակցել են 50 եւ ավելի բարձր տարիքի ավելի քան 18 000 տղամարդիկ եւ կանայք:
Նրանցից ոչ մեկի մոտ կլինիկական դեպրեսիայի նշաններ չեն հայտնաբերվել:
Ապա ստուգվել է, թե արդյոք վիտամին D3-ը կանխում է դեպրեսիան:
Հետազոտության հեղինակի խոսքով՝ գիտական խնդիրներից մեկն այն է, որ դեպրեսիայի կանխման մասին հարցի ստուգման համար անհրաժեշտ են մեծ թվով մասնակիցներ՝ մոտ 20 000:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ արյան մեջ վիտամին D-ի ցածր մակարդակը կապված է դեպրեսիայի ավելի բարձր ռիսկի հետ կյանքի ավելի ուշ փուլում, սակայն մի շարք մասշտաբային հետազոտություններ են անցկացվել՝ պատճառահետեւանքային կապի հայտնաբերման համար:
Հետազոտության ընթացքում մասնակիցների կեսը վիտամին D3-ի (խոլեկալցիֆերոլ) հավելում է ստացել, իսկ մյուս կեսը՝ պլացեբո 5 տարվա ընթացքում:
Ինչպես հայտնել են Օկերեկեն եւ նրա թիմը, նրանք էական տարբերություն չեն հայտնաբերել մասնակիցների երկու խմբերի միջեւ:
«Այս արդյունքները ցույց են տալիս, որ վիտամին D3-ի հավելում օգտագործելուց որեւէ օգուտ չկա 50 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց մոտ դեպրեսիան կանխելու համար: Մեր հետազոտությունը չի նշանակում, որ այդ վիտամինի օգտագործումից որեւէ պոտենցիալ օգուտ չկա»,-Fox News հեռուստաալիքին ասել է հետազոտության հեղինակը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում