Վիետնամում կորոնավիրուսով վարակման 20 նոր դեպք է արձանագրվել մեկ օրում
Վիետնամում կորոնավիրուսով վարակման քսան նոր դեպք է արձանագրվել մեկ օրում: Այդ մասին ասված է Կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդության կանխարգելման եւ տարածման վերահսկողության ազգային համակարգող կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ, որն օգոստոսի 5-ին հրապարակվել է կառավարական տղեկատվության պորտալում:
Կոմիտեի տվյալների համաձայն՝ վարակման 20 դեպքերից 17-ը տեղի է ունեցել Կուանգնամի կենտրոնական նահանգում եւ դրա մայրաքաղաք Դանանգում: Վիետնամի մեծությամբ երրորդ այդ քաղաքում հուլիսի 25-ին կորոնավիրուսային վարակի նոր բռնկում է սկսվել երկրի ներսում հիվանդության դեպքերի բացակայության երեք ամսվանից հետո: Եվս մեկական ախտահարվածներ են հայտնաբերվել Դոնգնայի հարավային նահանգում եւ Թանհոայի կենտրոնական նահանգում:
Բացի դրանից, ախտահարվածների թվում է մեկ վիետնամցի բանվոր, որը մեկ շաբաթ առաջ հայրենիք է վերադարձել Հասարակածային Գվինեայից: Վիետնամում կորոնավիրուսով վարակման ամենաառաջին դեպքը հայտնաբերվել է հունվարի 23-ին: Անցած ժամանակամիջոցում ընդամենը հիվանդացել է 672 մարդ, որոնցից 378-ն առողջացել է: Ներկայումս բժշկական հիմնարկություններում բժիշկների հսկողության տակ է մնում 286 հիվանդացած: Հիվանդանոցներում եւ կարանտինային կենտրոններում զննության տակ է գտնվում շուրջ 22,2 հազար մարդ, եւս շուրջ 97,8 հազար տեղացի բնակիչ պահպանում է մեկուսացման ռեժիմը տնային պայմաններում: Կորոնավիրուսային վարակի կրկնական բռնկման պատճառով Վիետնամի խոշոր քաղաքներում կրկին մտցվել են սահանափակումներ, որոնք մայիսին արդեն վերացվել էին առաջին բռնկման դեմ պայքարում երկրի հաջողությունների ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգող
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից