Իրանն ու Հայաստանը համաձայնել են տնտեսական աշխատանքային խումբ ստեղծել
Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի փոխնախարարն ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը չորեքշաբթի օրը Երևանում համաձայնեցին տնտեսական համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոջթաբա Խոսրոթաջն այս հանդիպման ժամանակ ընդգծել է հարաբերությունների ընդլայնման համար երկու երկրների նախատեսած ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը:
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարարն անդրադառնալով իրանցի և հայաստանցի առևտրականների համար խոչընդոտ հանդիսացող որոշ խնդիրներին, ընդգծեց այդ խնդիրների լուծման նպատակով համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտությունը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանն այս հանդիպման ժամանակ ընդառաջելով Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի փոխնախարարի առաջարկն ընդգծեց Իրանի հետ համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Կողմերը համաձայնեցին, որպեսզի երկու երկրի դեսպանատների և Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման նախարարության երկու փորձագետներ որպես աշխատանքային խմբի անդամներ, յուրաքանչյուր ամիս երկու նիստ գումարեն և քննարկելով ներկայացված խնդիրներն ու բարդությունները և վերլուծելով տեղեկությունները, արդյունք մասին զեկուցեն պատկան պատասխանատուներին:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են