Խաղաղ օվկիանոսի անմարդաբնակ կղզիներից մեկում SOS նշանի օգնությամբ հնարավոր է եղել երեք մարդու կյանք փրկել (տեսանյութ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող անմարդաբնակ կղզիներից մեկում SOS նշանի օգնությամբ հնարավոր է եղել երեք մարդու կյանք փրկել, հայտնում է CNN-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդիկ անցած շաբաթ մոտորանավակով Միկրոնեզիայի կղզիներում Փուլավաթից Փուլափ 42 կիլոմետր հեռավորությամբ ճանապարհորդության են մեկնել, սակայն չեն հասել իրենց նշանակետին, ուստի՝ փրկարարները սկսել են որոնողական աշխատանքները։ Երեք ժամ տևած գործողություններից հետո ԱՄՆ ռազմաօդային օժերի ինքնաթիռից ավազի վրա պատկերված նշան են նկատել։
«Ներքևում կղզի, SOS նշանը և հենց լողափին նավակ տեսանք։ Այդտեղից Ավստրալիայի ռազմածովային ուժերին ենք զանգահարել, քանի որ նրանք մոտակայքում երկու ուղղաթիռ ունեին, որոնք կարող էին վայրէջք կատարել կղզու վրա»,- նշել է օդաչուն։
Ավելի ուշ ուղղաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել լողափին և տղամարդկանց հաց ու ջուր հասցրել։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգող
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից