ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը հայագիտության նկատմամբ ապազգային է
ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը հայագիտության նկատմամբ ապազգային է: Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ հայկական ամեն ինչի դեմ ուղղված արշավն այսօր չի սկսվել: «Գուցե այն ավելի տեսանելի է դարփել մեր օրերում, սակայն արշավը տարվում է արդեն երկու տարի»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը: Շարմազանովը հիշեցրեց, որ ինքն ու Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խոսել են այդ մասին, բարձրացրել են այս հարցը խորհրդարանում դեռ 2018-ի հունիսին, երբ նոր իշխանությունները ներկայացրեցին իրենց ծրագիրը:
Ըստ քաղաքական գործչի՝ ակնհայտ է, որ հայ ժողովրդի ազգային արժեքների եւ ավանդույթների դեմ արշավն ավելի մասշտաբային բնույթ է ձեռք բերել: «Նրանց համար «ազգայնական» եւ «հայրենասիրություն» բառեր գոյություն չունեն: Մենք տեսանք, որ նրանց հետ միասին քայլում էին ոչ ավանդական արժեքների ոտեր մարդիկ, եւ նրանք շատ են: Այնտեղ էին նաեւ մեր եկեղեցու ընդդիմախոսները»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը, ով ակտիվորեն կողմ էր հանդես գալիս Հայաստանի անդամակցությանը Եվրախորհրդին եւ ընդլայնված համաձայնագրի կնքմանը Եվրամիության հետ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում