Բաքուն «ոչ բարեկամական» է անվանել հայկական արմատներով ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականության մասին ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «ոչ բարեկամական» է գնահատում հանրապետություն մուտք գործելիս Ռուսաստանի մի շարք քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը, և համարում է, որ այն «չի համապատասխանում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ոգուն», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջան ժամանող ՌԴ մի շարք քաղաքացիներ ենթարկվում են խտրականության ադրբեջանցի պաշտոնատար անձանց կողմից:
Ինչպես բացատրել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում, տարեսկզբից ի վեր ՌԴ 25 քաղաքացու արգելվել է մուտք գործել Ադրբեջան: ԱԳՆ-ի տեղեկություններով՝ որպես կանոն՝ ՌԴ քաղաքացիներին ժամեր շարունակ պահել են Բաքվի օդանավակայանում, մի շարք դեպքերում՝ առանց սննդի, ջրի և բժշկական օգնության, այնուհետև բռնի կերպով հետ ուղարկել իրենց հաշվին: Նախարարությունում պարզաբանել են, որ նման վերաբերմունքի համար հիմք են հանդիսացել հայկական անունները, ազգանունները, հայրանունները:
«Ադրբեջանի տարածք հայկական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի հարցին ՌԴ ԱԳՆ-ի վերաբերմունքի՝ ևս մեկ անգամ արտահայտումը դիվանագիտական էթիկային չհամապատասխանող ձևով շատ զարմանալի է և անհասկանալի: Այդ հարցում ռուսական կողմի ցուցաբերած ոչ բարեկամական վերաբերմունքը ոչ մի կերպ չի համապատասխանում երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերության ոգուն»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության հայտարարությունում:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել էին, որ Մոսկվան բազմիցս պահանջել է Բաքվից «դադարեցնել այդ վրդովեցնող պրակտիկան, քննություն իրականացնել և համապատասխան գնահատական տալ պաշտոնատար անձնաց պահվածքին», սակայն «միջադեպերի քննություն չի իրականացվել»: Մոսկվայում հայտարարել են, որ կշարունակեն պահանջել «վրդովեցուցիչ խտրական պրակտիկայի դադարեցում»:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են