Գագիկ Ծառուկյանը հանդիպել է հյուրանոցային բիզնեսի սեփականատերերի և կառավարիչների հետ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքում գրել է.
«Վերջին օրերին Գագիկ Ծառուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել հյուրանոցային բիզնեսի մեծ խումբ սեփականատերերի և կառավարիչների հետ՝ վերջիններիս խնդրանքով։
Հանդիպումների օրակարգը Հայաստանում հյուրանոցային բիզնեսի ծայրահեղ ծանր վիճակն է։ Ոլորտի ներկայացուցիչները փաստում են, որ արդեն իսկ կրած զգալի կորուստների և տեսանելի հեռանկարի բացակայության պատճառով ոլորտը կանգնած է սնանկացման եզրին։ Շատերը գտնվում են վարկային բեռի տակ, և եկամուտների բացակայությունը նրանց դրել է անելանելի վիճակում։ Այս պայմաններում պետությունը չի առաջարկում քիչ թե շատ խելամիտ ծրագիր՝ ներքին տուրիզմի, ներքին ռեսուրսների հաշվին որոշակի աջակցության համար։
Հայաստանում համաճարակի մտահոգիչ ցուցանիշները մեր երկիրը դարձրել են օտարերկրյա տուրիստների, զբոսաշրջիկների համար փակ պետություն։ Առայժմ չի նշմարվում օդային և ցամաքային հաղորդակցության վերականգնման հեռանկարը։ Կարևորելով հանդերձ հակահամաճարակային միջոցառումները, բարձր պահելով անվտանգության մակարդակը՝ պետք է այնուհանդերձ սկսել աշխատել գոնե օգոստոսի կեսից զբոսաշրջիկների որոշակի քանակի մուտքը հնարավոր դարձնելու ուղղությամբ, քանի որ տուրիստական ենթակառուցվածքների աշխատանքը երկրում թույլատրված է, և ԱՊՀ տարածքից, հատկապես Ռուսատստանից զբոսաշրջիկների մուտքը կարող է էապես աշխուժացնել ոլորտում ներգրավված բիզնեսը։
Ոլորտի ներկայացուցիչները ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանին խնդրել են՝ համատեղ աշխատել լուծումների և առաջարկների շուրջ, այս դժվար պայմաններում գտնել ելքեր, որոնք գոնե կմեղմեն ռիսկերը։
«Խորապես կիսում եմ ձեր մտահոգությունները, տեղյակ եմ խնդրին բավական խորը, թեև Ձեր նշած մտահոգությունների մեջ կային այնպիսիք, որոնք ինձ համար նորություն էին։ Պատրաստ եմ իմ բոլոր հնարավորություններով օգտակար լինել գրագետ առաջարկների մշակման և լուծումներ գտնելու հարցում։ Պատրաստ եմ հակաճգնաժամային լուծումների մշակման համար դիմել միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների, կազմակերպությունների, և դրա հետ կապված բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա։ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ»,-ասել է Գագիկ Ծառուկյանը։
Կայացվել է որոշում՝ նման հանդիպումները դարձնել պարբերական»։


















































«Հարցի պատասխանը տվեք, ձեր ցավը տանեմ. Կտա՞ք, դուք ճիշտ եք, կասենք՝ շնորհակալություն, դուք ճիշտ եք, մենք սխալ». Գագիկ Ծառուկյան
ՀԱԿ-ը բանակցում է Գագիկ Ծառուկյանի դաշինքի հետ
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ